23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոստիկանական ամնեզիա․ Հրապարակ

Հայրենի ոստիկանությունը նո­րից կորցրել է իրականության զգացողությունն ու պատմական հիշողությունը: Վահե Ղազարյանին ու նրա ղեկավարած կառույցին թվում է, թե իրենցից առաջ կյանք չի եղել, ցույցեր չեն եղել, ոստիկա­նություն՝ ևս:

Երեկ ոստիկանությունը մի հա­ղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է՝ տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողնե­րին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին: Ապա նրբորեն սպառնում են. «Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրա­վունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն Չնախա­տեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143- րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտե­լը) հատկանիշներով, և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխա­տավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որո­շակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկնե­րից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգա­հարել 1-02 հեռախոսահամարով»:

Փաստորեն, ոստիկանությունը մոռացել է 2018 թվականի «հեղափո­խություն» կոչված իրադարձություննե­րը, թե ինչպես էին բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններից, իրենց իսկ ղեկավարների ցուցումով կամ պարտադրանքով, աշխատողնե­րը խմբերով իջնում հրապարակ՝ «Սերժին մերժելու»:

Մասնավորա­պես, այդ օրերին տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքային ժամերին, օրը ցերեկով, ընդդեմ Սերժ Մարզպանի իշխանության կազմա­կերպված ցույցերին մասնակցելու էին գալիս «Տաշիր գրուպի», ՀԷՑ-ի, Կարեն Կարապետյանի ազդեցության տակ գործող «Գազպրոմ Արմենիայի», Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» և այլ հայտնի ու անհայտ դեմքերին պատկանող ընկերությունների աշխա­տակիցներ: Այս ամենը, բնականաբար, տեսնում էր ոստիկանությունն ու որևէ քայլ չէր ձեռնարկում:

Ավելին՝ նույն այդ ցույցերին ակտիվ մասնակցում էին դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները՝ խմբերով-շարվեշարան միանալով հեղափոխականնե­րի ակցիաներին, չնայած օրենքն արգելում է կրթօջախները քաղաքականացնելը և անչափահասնե­րին էլ ներգրավելը:

 Իսկ պետական մարմինների՝ նախարարություննե­րի աշխատողներն առհասարակ մեկուկես ամիս չէին աշխատում: Ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները, կառավարությունը՝ զրո արձագանք: Այն ժամանակ, ի դեպ, Արցախը չէին հանձնել դեռ, 5 հազար և ավելի զոհ ու վիրավոր էլ չէինք տվել, Սյունիքն էլ վտանգված չէր, ընդամենը Սերժին էին մերժում, որ բերեին Նիկոլին: Հիմա իրենց բերած Նիկոլը հայրե­նիքը դրել է վտանգի տակ, ու հայրենի ոստիկանությունն օրենքով սպառնում է՝ հանկարծ չհամարձակվեք աշխա­տանքից դուրս գալ և մասնակցել միտինգի՝ հանուն հայրենիքի: Ինչ տարբերություն, ոստիկանությունն այն ժամանակ էլ էր ոստիկանություն, ուղղակի այն ժամանակ ոստիկանա­պետը Վովա Գասպարյանն էր, հիմա՝ Վահե Ղազարյանը: 

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ