05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոնն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից։ Այնուամենայնիվ, Էդմոնի քաղաքական գործունեությունից, պետության համար, գոնե մի օգուտ կարելի է քաղել։
 
Մասնավորապես՝ ապագայում, եթե ալիևները որոշեն Հայաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան, վնասի փոխհատուցման համար՝ Էդմոնին որպես փաստաբան պետք է ներգրավել։ Թող գնա և ապացուցի հակառակը, որ հայերը ոչ թե վնասել են Արաքսի հովիտի ազատագրված շրջանները, այլ ընդհակառակը՝ մեծ գումարներ են ներդրել Կովսականում(Կուբաթլի) Ջրականում (Ջաբրաիլ), Սանասարում (Կուբաթլի)։ Բացի այդ, նույնիսկ սկսել էին արտադրական ու արդյունաբերական մեծ բազա ստեղծել՝ Արաքսավան բնակատեղիով։
 
Այլապես, միայն խոսելու առիթ փնտրելով ու կրավորական կեցվածքով քաղաքական գործունեության իմիտացիա՝ ով ասես կարող է անել»։
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ