30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ребяата давайте жить дружно. “Հին Էրիվանի”սկանդալի վերջը /վիդեո/

“Հին Էրիվան” ընկերության սեփականատեր Մանվել Տեր Առաքելյանն, այլեւս ելք չունենալով՝  բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Պատճառը մոտ 5 տարվա վաղեմություն ունեցող,  դատական բազմաթիվ  քաշքշուկների հանդիպած “Յունիբանկ” ՓԲԸ-ի եւ “Հին Էրիվան Հոլդինգ” ՍՊԸ-ի միջեւ սկիզբ առած հակամարտության լուծման ուղիներն են:

Ըստ Մանվել Տեր-Առաքելյանի,  վերջին 10 ամիսների սնանկության գործով եւ առավել եւս 5 տարիների ընթացքում իրենք կարողացել են ապացուցել, որ գործընթացը՝ անիրավ տիրել ու զավթել ուրիշի ունեցվածքը, այդքան էլ հեշտ չի, քանզի իրավական դաշտում իրենք  ճիշտ են ու ժամկետանց պարտավորություններ չունեն: “Այս 5 տարիների ընթացքում մենք թե փաստաթղթերով, թե բարոյապես ապացուցեցինք, որ դա “շառ” է, որպեսզի կարգալույծ անեն ու կարողանան տիրանալ 25 տարվա կայացած ընկերության անշարժ գույքին”,- ասաց տնօրենը:

Նրա խոսքով, “Յունիբանկի” տնօրեն Վարդան Աթայանի կողմից իր ղեկավարած ընկերությունը անհիմն գցվել է ժամկետնանց վարկառուների ցուցակ ու 5 տարի է,  ընկերությունը չի կարողանում ապացուցել մի պարզ ճշմարտություն, որ  բանկի կողմից իր հաշիվներից գանձվել է 105.000 դոլար՝ ճանաչելով ընկերության պարտավորությունները ժամկետանց:  Այլ ելք չունենալով՝ սեփականատերը դիմում է ՀՀ Նախագահի օգնությանը, քանի որ տարիների իր պայքարի արդյունքում հասկացել է մի բան, որ եթե հանդիպում ենք քավոր սանիկական- սարդոստայնի, ապա քո մածունը միշտ սեւ է եւ ինչպես միշտ դու սխալ էս: 

Պատասխանելով այն հարցին, թե Մանվել Տեր-Առաքելյանը  մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու արդյոք չի փորձել առանց հրապարակային ելույթների հարցը քննարկել նախագահի հետ՝ Մանվել Տեր-Առաքելյանն ասաց, որ ինքը մտերմիկ հարաբերությունների չի ունեցել նախագահի հետ: “Այո, ես նրա լուսանկարը 2008թ-ին փակցրել էի “Հին Էրիվան”-ի շենքին, սակայն ես որպես ՀՀ քաղաքացի ընդունում էի նրա քաղաքական հայացքները, սակայն ես երբեք նրա թիմակից չեմ եղել: Ամեն դեպքում, ինձ այդպես են ասել”,-նշեց Տեր-Առաքելյանը:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ