26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղօրենսգիրքը ևս դասվեց բարձր տուգանքներ սահմանող հանրային իրավունքի օրենսդրական ակտերի շարքին․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«ԱԺ ընկալմամբ՝ բացառապես մասնավոր իրավունքի դասական աղբյուր քաղաքացիական օրենսգիրքը ևս դասվեց բարձր տուգանքներ սահմանող հանրային իրավունքի օրենսդրական ակտերի շարքին։

Նախ, ԱԺ կայքում ֆրեյդիզմի ուսմունքին համահունչ (ենթագիտակցությունն է թելադրում վարքագիծը), սխալմամբ նշվել է, թե իբր ՔՐԵԱԿԱՆ օրենսգրքում է փոփոխություն կատարվել, այնուհետև՝ բերվել են օրինակներ միջազգային փորձից, որոնք սակայն անխտիր վերաբերում են քրեական կամ վարչական պատասխանատվությանը։

Հավելեմ, որ իմ պաշտոնավարման շրջանում այդ նախաձեռնությանը տվել եմ բացասական եզրակացություն, թեպետ՝ բոլոր եվրոպական երկրների դեսպանները գրավոր դիմել էին իշխանություններին՝ վիրավորանքի և զրպարտության արարքներն ապաքրեականացնելու միջնորդությամբ։ Գործնական կյանքը ցույց տվեց, որ չէի սխալվում։

Իսկ դեսպանները, որոնց իրավահաջորդները ներկայումս խորը թմբիրի մեջ են, «մոռացել էին», որ հենց իրենց երկրներում այդ արարքների համար սահմանված է քրեական պատասխանատվություն, ընդ որում՝ դրանք հարուցվում են բացառապես ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ կանոններով, այսինքն՝ որևէ մինչդատական վարույթ իրականացնող պաշտոնյա կամ դատախազ չի կարող իր նախաձեռնությամբ վարույթ հարուցել և իր հայեցողությամբ որոշել վարույթի ընթացքը։

Տեսնելով, որ նախաձեռնությունը, այնուամենայնիվ, անցնելու է, առաջարկեցի գոնե ստույգ փաստերի վրա հիմնված հրապարակային արտահայտությունները չֆետիշացնել, այլ վիրավորանք համարել նաև այնպիսի արտահայտությունները, որոնք վերաբերում են մարդկանց բնական արատներին, ինչն ընդունվեց։

Ցավոք, մեզանում երբեմն նույնիսկ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող անձանց ծաղրելն է օրինաչափ ընկալվում, անգամ անեկդոտներ են «ստեղծագործում», «Կարգին հաղորդման» նյութ են դիտարկում և այլն։ Սակայն հարկ է նկատել, ինչի մասին բազմիցս եմ արտահայտվել, որ 1087.1. հոդվածը, մեղմ ասած, կատարյալ չէ, ուստի ոչ թե պետք էր հրապուրվել «տուգանքների» չափերը անհիմն մեծացնելով, այլ առաջադրել համակարգային, խելամիտ լուծումներ …»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ