16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ Նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա թաղի լիազոր ընտրվել. Արսեն Բաբայան

Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այս մասին գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Արդեն մեկ ամիս կլինի, որ մտածում եմ հարցմամբ պարզել Գյումրի քաղաքում նիկոլի վարկանիշը: Ինձ ճանաչողները գիտեն, թե ինձ համար ինչ նշանակություն և կարևորություն ունի Գյումրին: Դրան էլ վրադիր՝ մեր կուսակցության Շիրակի մարզի տարածքային կառույցի գործունեության համակարգողն եմ: 

Մի խումբ շիրակցի ամենավառ նիկոլականներ այսօր ինձ ազատեցին Գյումրիում նիկոլի վարկանիշը չափելու անհրաժեշտությունից, քանի որ հենց իրենց հանրահավաքով իրենք չափեցին այն: Այդ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 200 մարդ, որոնց մի մասը Շիրակի մարզի մյուս համայնքներից էին, մի մասը ոսռիկանության ծառայողներ, իսկ մի փոքր մասն էլ Երևանից:

Փաստորեն այսօր շիրակցի ամենանիկոլականներն արձանագրեցին, որ նիկոլը Գյումրիում հազիվ կարողանա մեկ փողոցի համատիրության նախագահ (թաղի լիազոր) ընտրվել:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ տղաներին»:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ