18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փրկիչը» որոշել է հետողորմյա անել տաքսիստներին նվիրած պոպուլիստական որոշումը․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են տաքսամոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները: Ասել է թե՝ բոլոր խնդիրները լուծել է՝ տարածքային, հետպատերազմա- կան, սահմանային, ճանապարհա­յին, ընտրական, հոգեբանական, աշխարհաբաղաքական, և հիմա որոշել է անցնել տաքսիների ոլորտի «կարգավորմանը»: Ու դա՝ այնպես, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել երկրում, ու, հավանաբար, այդ՝ «նախկիններից մնացած տաքսիստների» պատճառով է այսպես եղել, որ այսքան զոհ ու հեկտարներով տարածք տվեցինք, ուստի հարկավոր է օր առաջ կարգա­վորել այդ ոլորտը:

Կառավարությունից ստացված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Անդրադարձ է կա­տարվել ոլորտում առկա անհա­վասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործըն­թացներին, քաղաքացիներին մա­տուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարա­վոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառա­յությունների կանոնակարգմանը»:

Այստեղ տեղին է հիշել 2018-ի սեպտեմբերը, երբ Փաշինյանը մի քա­նի ամիս էր, ինչ «ժողովրդի ընտրյալ վարչապետն» էր ու անմիջապես նա­խաձեռնեց տաքսիստներին սիրա­շահելու պրոցես՝ իբրև թե դրանով տաքսի ծառայությունների ոլորտն է կարգավորելու: Արդյունքում նրա մոտ ստացվեց միայն տաքսիստնե­րին սիրաշահելը, քանզի, եթե նախ­կինում տաքսիստները գոնե հարկ էին մուծում, դեղին համար էին հանում, լիցենգավորվում էին, Փաշինյանը գրչի մեկ հարվածով վերացրեց դա ու ջրեց տուգանքները: Եվ ոլորտում սկսեց տիրել տոտալ քաոս, տաքսիստների լեզվով ասած՝ «բարդակ»:

«ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Անհատ տաքսու վարորդները կա­զատվեն հարկային որևէ պարտա­վորությունից, և նրանք հնարա­վորություն կունենան իրենց գոր­ծունեությունն իրականացնել ավելի ագատ պայմաններում»,- 2018-ի սեպտեմբերի 18-ին ֆեյսբուբյան իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ավետեց Նիկոլ Փաշինյանը:

Կարճ ասած՝ մի «լայվով» խաչ քաշեց ոլորտի վրա, ինչը մեծ ոգևորությամբ ընդունեցին տաքսիստնե­րը, որոնք Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն էին և ձայն էին տվել «փրկչին»: Հիմա «փրկիչը» որոշել է հետողորմյա անել իր որո­շումը, քանզի հասկացել է, որ իր պոպուլիստական քայլը հանգեցնում է ավերիչ հետևանքների: Տաքսիների ոլորտում բառացիորեն անտերություն է տիրում, ով հասցնում՝ տաքսի է վա­րում, հազար տարվա հնամաշ, կիսա­խարխուլ, տեխսպասարկում չանցած, փնթի մեքենաներով դուրս են գալիս փողոց՝ ուղևոր որսալու, վարորդներն էլ իրենց մեքենաների պես են փնթի ու հակասոցիալական:

Սա, բնակա­նաբար, հանրության առողջության ու անվտանգության դեմ ուղղված հստակ մարտահրավեր է, որի դեմը քիչ թե շատ առել էին նախկին իշխանությունները, սակայն Փաշինյանը եկավ ու որոշեց պոպուլիստաբար խորացնել այս աղետալի վիճակը: Հիմա նորից ինչ-որ կարգավորումներ կմտածի, խստացումներ կմտցնի, տաքսիստներին կբերի հարկային դաշտ, և իրեն ձայն տվածները նորից դուրս կգան փողոց՝ դժգոհելով իրենց «փրկչից»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ