02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կլուբնիկը ու «Արտ լանչը» առաջին հերթին բանակը քանդելու և երկրորդ հերթին՝ կոռուպցիայի համար էր․ Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը գրել է․

Նայում ես պատերազմի մասնակիցների, գերիների, անհայտ կորածների հարազատների բողոքներին եւ ապշում դրան իշխանությունների ցինիկ արձագանքից։

Հաստատ համոզվում ես, որ կլուբնիկը ու «Արտ լանչը» զինվորների նկատմամբ հոգատարությունից չէին, այլ առաջին հերթին բանակը քանդելու եւ երկրորդ հերթին՝ կոռուպցիայի համար է։ Որովհետեւ զինվորը սրանց համար ոչ մի արժեք չունի։

Իսկ սրանք հասկանո՞ւմ են, որ իրենք փափուկ բազկաթոռներին նստած պարգեւավճարներ են որոճում նրա շնորհիվ, որ տղաները անհայտ կորան ու զոհվեցին։ Իսկ սրանք Արցախ էին գնում միայն օրապահիկ ստանալու համար։

Իսկ սրանք գիտե՞ն, որ տղաները գնում էին կռվելու եւ զոհվելու, որովհետեւ կարծում էին, թե թիկունքին ունեն Հայրենիք ու պետություն, որը իրենց մասին հոգ կտանի ամեն պարագայում։ Իսկ սրանք տղաների կյանքի գնով պահածը մետր առ մետր թուրքին են հանձնում գաղտնի համաձայնագրերով։

Իսկ այս վամպիրներին դեռ ինչքա՞ն արյուն է պետք, որ հագենա իշխանության իրենց ծարավը։ 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ