04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը

Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը եւ հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, մասնավորապես նշելով․

«Այս 30 տարիների ընթացքում մենք մեր մեջ իրար չկարողացանք համոզել, որ Արցախի սահմանին կանգնած զինվորականն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։

Միայն առաջին հայացքից է թվում, որ սա ցանկացած գիտակից մարդու համար պարզ մոտեցում է։ Սա զուտ արցախցի-հայաստանցի հարաբերությունների տրամաբանության խնդիր չէ, նույնն այսօր Սյունիքի դեպքում է։

Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը եւ հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը։

Եթե այս ու մի քանի այլ պարզ ճշմարտություններ բոլորիս գիտակցության մեջ չդրոշմենք, ապա այս տարածաշրջանում ապրելու շանս չենք ունենա»։

Գրում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ