30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ բյուջեն չի հաշվառել այն վնասները, որոնք պետք է լինեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո

”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից, թե ինչո՞ւ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հանգամանքը չի արտացոլվել պետբյուջեի ծրագրում.
՛՛Ինչո՞ւ ՀՀ բյուջեն չի հաշվառել այն վնասները, որոնք պետք է լինեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, այս պահին կա՞ աշխատանքյաին խումբ, որոը կարող է հաշվարկել այդ վնասները, որ կարող ենք անդամակցությունից ունենալ՛՛,-հարցրեց Փոստանջյանը՝ հավելելով:

Պավել Սաֆարյանը նախ հիշեցրեց պատգամավորին, որ դա այն հարցը չէ, որ կարո է այս հնաձնաժողովում հնչել, քանի որ Պետաիրավական հանձնաժողովում քննարկվում են պետական ապարատների բյուջեն, բացի այդ՝ նույն հարցը երեկ հնչել է: Ամեն դեպքում Պ. Սաֆարյանը պատասխանեց. ՛՛Երբ բյուջեն կազմում էինք, անդամակցության համաձայնագիրը կնքված չէր, ուստի իրավաբանորեն չէր կարող այն ընդգրկված լինել, չէին կարող բյուջեում բերվել թվեր մի փաստաթղթից բխող, երբ այդ փաստաթուղթը հաստատված չէր. իրավաբանորեն դա էր պատճառը՛՛: 

Փոխնախարարը նաև հավելելեց, որ կա աշխատանքային խումբ, որ զբաղվում է ուսումնասիրությունների գնահատմամբ, բայց քանի որ ազդեցությունները լինելու են ինչպես եկամուտների, գնաճի, այնպես էլ ՀՆԱ-ի աճի վրա, ուստի իրենք մոտավոր գնահատականներ չեն ներկայացնի:
Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ պատրաստ կլինեն վերջնական արդյունքները, որպեսզի իրենք ՛՛ճիշտ կողմնորոշվեն՛՛:


Փոխնախարարը հավաստիացրեց, որ ամեն ինչ կարվի, որպեսզի մինչ բյուջեի ընդունումը՝ դեկտեմբերի առաջին քառօրյան, ներկայացվի այդ տեղեկատվությունը պատգամավորների ուշադրությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ