16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Տիգրան Սարգսյանն է խախտել ավանդույթը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու անձամբ խորհրդարանին չներկայացրեց 2013թ. թվականի պետբյուջեի նախագիծը:

Այսօր ԱԺ-ում տեղի տալով լրագրողների հարցերին, Տիգրան Սարգսյանն ասել է, որ  այդպիսի բան չկա, որ վարչապետը ներկայացնի բյուջեն: Պետբյուջեի նախագիծը, նրա խոսքով, մշտապես խորհրդարանին ներկայացնում է ֆինանսների նախարարը:

“Դուք  երիտասարդ եք, լավ չեք հիշում, բայց մշտապես պետական բյուջեն ներկայացնում է ֆինանսների նախարարը: Եթե վերցնենք վերջին քսան տարիների պատմությունը, կտեսնեք, որ այդ ավանդույթը խախտվել է իմ կողմից:

Վերջին երեք տարիներին ես հանդես էի գալիս բյուջեի քաղաքական հիմքերը ներկայացնելով, իսկ այս տարի այդ հիմքերը ներկայացրեցի բյուջետային քննարկումների ամենասկզբից, դուք էլ լրատվամիջոցներով տարածեցիք”:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները այս կապակցությամբ մտահոգություն էին հայտնել: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երբեք չի եղել այնպես, որ վարչապետը չներկայացնի բյուջեն եւ հարց էր ուղղել, թե գուցե վարչապետը հրաժարական է տվել, գաղտնի? Է պահվում:

Ի դեպ, այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից եւս հետաքրքրվեցինք, թե ավանդաբար պետբյուջեի նախագիծն ով է ներկայացնում: Հրանտ Բագրատյանն ասաց, որ իր պաշտոնավարման տարիներին մշտապես ինքն է ներկայացրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ