30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բյուջեն մշակելիս հաշվի չեն առել Եվրասիական միությունը

Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդակամցությունն արտացոլվել է բյուջեում:
՛՛Մասնավորապես մաքսային սահմանի վրա մաքսատուրքերի գանձումն արդյոք այս բյուջեի մեջ հաշվի՞ ենք առել՛՛,-հարցրեց նա:
 Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ հարցը արդիական է.

՛՛Քանի որ պետական բյուջեի նախագիծը ներկայացրել ենք Սահմանադրությամբ նախատեսված ժամկետների շրջանակում՝ մինչև հոկտեմբերի 2-ն ենք պարտավոր ներկայացնել, այն ժամանակ դեռ ԵՏՄ-ի հետ կնքված չէր համաձայնագիրը: ԱՆդրադարձ չկա, մենք բնականաբար չէինք կարող պետբյուջեում արտացոլել այդ բոլոր իրողությունները՛՛,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ մակրոտնտեսական միջավայրի վրա ազդեցությունը ԵՏՄ անդամակցության տեսակետից չի արտացոլվել:


”Այս բյուջեի նախագծի մեջ ԵՏՄ անդամակցության հարաբերությունները արտացոլված չեն, սակայն սա չի նշանակում, որ որևէ բան չի արվում: Մեր մասնագետներn ինտենսիվ աշխատում են՝ գնահատելու համար այն ազդեցությունները, որն ունենալու է ԵՏՄ-ին միանալու հետ մակրոտնտեսական միջավայրը”,-ասաց նա

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ