Հրապարակի տրամադրությունները դահլիճ մի բերեք. վարչապետը՝ պատգամավորներին
2015 թվականի պետական բյուջեի արտաքին տնտեսական միջացառումները միտված կլինեն տնտեսության մրցակցության բարձրացմանը և միջազգային տնտեսության ինտեգրման խորացմանը: ՛՛Անհրաժետ միջոցներ կներդրվեն ԵՄ արտոնյալ ռեժիմից օգտվելու ուղղությամբ, միջազգային շեշտադրում կկատավարի ԵՏՄ-ին անդամակցելու արդյունավետ քայլերին՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա հավելեց, որ արտահանման ներուժ ունեցող ոլորտներին հատկապես ուշադրութուն կդարձվի՝ մասնավորապես ճշգրիտ ճարտարագիտություն, կոնյակագործության, գիենգործության, դեղագործության, ՏՏ ոլորտին, ոսկեգործության, ժամագործության, ադամադագործութան , թեթև արդյունաբերության ոլորտների ծրագրերին, առանձնակի սննդի արտադրության արտահանման ոլորտին:
Հովիկ Աբրահմյանն անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտին: Ըստ նրա՝ գյուղի հոգեսրը կմնան կառաավրության ուշադրոթյան կետրոնում, և քաղաքականություն ուղղված կլինի գյուղական համանյքների համաչափ զարգացմանը, վարկերի մատչելիությանը:
Էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը շարունակվելու է՝ ուղղված անվտանգության բարձրացմանը:
Վարչապետը խնդրեց նկատի ունենալ, որ ծախսելու են այնքան, որքան ունեն, ողջամիտ պարտքը ներառյալ՝ անկախ նրանից որքան կարիք ունեն: ՛՛Հարկ է լոբբինգով զբաղվելով չկորցնել իրականության հետ կապը, միշտ մտածել ընդհանուրի մասին: Նորմալ եմ վերաբերվում լոբբինգին, որն առկա է ամենուր, բայց խնդրանք է չկորցնել իրականության հետ կապը՛՛,-ասաց նա:
Վարչապետը նկատեց, թե կան բազում կուսակցություններ՝ ամեն մեկն իր շահերով, իր տեսլականով փորձում է ազդել պետական քաղաքականության վրա: ՛՛Սա ես նորմալ եմ համարում, որպես իշխող կուսակցության փխնախագահ՝ ես բնականաբար ունեմ իմ կարծիքը առկա գործընթացների վերաբերյալ, բայց այսօր ես այստեղ ձեռնպահ կմնամ իմ կարծիքը հնչեցնելուց: Կարծում եմ՝ դեռ կլինեն առիթներ ու հարթակներ, որ ես դա կանեմ: Խնդրանքս այն է , որ զերծ մնանք բյուջեի քննարկման ժամանակ ավելորդ քաղաքականացվածությունից ու հրապարակի տրամադրությունները դահլիճ չբերեք՛՛,-եզրափակեց նա: