30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Հ. Աբրահամյան

Ազգային ժողովում այսօր սկսվել է 2015 թվականի բյուջեի քննարկումները: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այս տարի ևս պետական բյուջեի նախագիծն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մաիսն վկայում է այն հանգամանքը, որ բյուջեատային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը՝ 47.9 տոկոսը, հատկացված է սոցիալական մշակութային բնագավառներին: ՛՛Ընդ որոշում միայն կրթության, սոցիալական պաշտպանության ու առողջապահության ոլորտներում պետական ծախսերը 2015 թվականին կազմում են շուրջ 596 միլիարդ դրամ, որը գերազանցում է 2014 թ-ի համդրույթի մակարդակը 25 միլիարդ դրամով: Պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության ապահովման համար ընդհանուր ծախսերի 21.4 %-ի չափով՛՛:

Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ նմանապես այս տարի շարունավելու է ֆինանսական աջակացության ցուցաբերությունը ԼՂՀ-ին: ՛՛Նախագծով նախատեսվում է շուրջ 45 միլիարդ դրամ: Հնարավորի սահմաններում, սակայն, ուղղորդվել ենք հավասար պայմանների ստեղծմման և հասարակության պահանջներին ականջալուր լինելու մեր կարգախոսով՛՛:  

Տնտեսական քաղաքականության հիմնական շեշտադրումներն երկուսն են լինելու՝ գործարար միջավայրի բարալավում ու արտահանման զարգացում և հիմքային ոլորտների զարգացում: ՛՛Տնտեսաիրավական հարաբերությունները պետք է ծառայեն պետության նկատմամբ գործարարների վստահությանամրապնդմանը՝ որպես երկրում բարձր գործարար ատիվության և կայուն հոսքերի ներգրավման երաշխիք՛՛:

Վարչապետը նկատեց, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, ինչի նպատակն է պետության և տնտեսվարողի համար միևնույն պայմանների կիրառումն է, երկակի ստանդարտների բացառումը: Մեր մոտեցումն է  իրատեսական ու հավասար պայմաններ ստեղծել, իրականացնում ենք այն իրատեսականորեն հսկայական ծախսերի բեռը՝ փուլ առ փուլ բաժանում երեք տարվա մեջ, իրականացնում ենք այն՝ հավասար պայմաններ ստեղծելով: Նախևառաջ ազատում ենք փոքր բիզնեսը, արդյոք կունենա այս քայլը հեղափոխական ազդեցություն 2015 թ-ին, չեմ կարծում, արդյոք կլինի տեղին, իրատեսական արդյունավետ քայլ, կասկած չունեմ՛՛:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց. ՛՛Մենք կախարդական փայտիկ չունենք, որ տարիների ընթացքում ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Մեր թիրախը խոշորն է, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ