30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դավութօղլուի հետ հանդիպմանը Հայկական հարցից ընդհանրապես խոսք չի գնացել. Մահչուփյան

Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ հայ գրող, վերլուծաբան, հրապարակախոս, «Աքշամ» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանը մեկնաբանել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում իր նշանակվելը, գրում է Ermenihaber.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Փոսթ մեդիա» լրատվակայքը, Մահչուփյանը նշել է, որ անձամբ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուից է ստացել առաջարկը: Մահչուփյանը հերքել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե ինքը ազգային փոքրամասնություններին, հայերին առնչվող հարցերի ուղղությամբ է խորհրդականի գործառույթներ իրականացնելու, քանի որ վարչապետի հետ չեն խոսել այդ մասին:

«Հայկական հարցի մասին ընդհանրապես խոսք չի գնացել: Կոնկրետ որևէ հարցի վրա կանգ չենք առել: Չէ՞ որ այսօր շատ աննշան երևացող մի հարցը վաղը կարող է հանկարծ համապետական խնդրի վերածվել»,- նշել է Մահչուփյանը` հավելելով, որ հանդիպումը Դավութօղլուի հետ շատ դրական է եղել: Նրանք միմյանց ճանաչում են երկար տարիներ: Կատարվելիք աշխատանքի բովանդակության մասին զրուցելու կարիք նույնիսկ չեն զգացել: Ըստ նրա` ստացված առաջարկն անհնար էր մերժել:

Նշենք, որ Մահչուփյանն առաջին ոչ մահմեդականն է, ով նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին: Նա ծնվել է 1950 թվականին Ստամբուլում: թվականին: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բողազիչի համալսրարանի քիմիայի ֆակլուտետում: Այնուհետև Անկարայի համալսարանում մասնագիտացել է միջազգային տնտեսագիտության ոլորտում և 1977-1980թթ. դասավանդել նույն համալսարանում: 1980-1996 թվականներին զբաղվել է գործարարությամբ` ղեկավարելով մի շարք մասնավոր կազմակերպություններ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ