21 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Գիտե՞ք՝ Լաս-Վեգասը ինչպես է զարգացել. Վ. Այվազյան

 ‘’Եթե ես առևտրի բիզնեսով զբաղվեի, ինչո՞ւ ոչ, ո՞նց եք մտածում, որ Դիլիջանում բիզնես ունեցողը չի՞ գնա, Կողբ գյուղում դնի կամ Ճամբարակում, որովեհտև այնտեղ արտոնություններ կան՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ի պատասխան հարցին, թե ինքը բիզնես կդներ սահանամերձ համայնքում: Նշենք, որ ԱԺ-ն նախորդ քառօրյային առաջին ընթերցմամբ ընդունեց  սահմանամերձ համայնքը հարկերից ազատելու օրենքը:

՛՛Մոտ 10 մլրդ շրջանառութուն ազատում ես հարկային պարտավորությունից, որը կարող է լրացուցիչ առաջ բերի նույն կարգի ավելացրած արժեք, այսինքն՝ 1,5, 2 անգամ պետք է, որ ավելանա: Բայց դա ուղղակիորեն ազդեցություն, կներեք…կարող է իրավիճակը բարդանա, այստեղ էլ իջնի շրջանառությունը՛՛,-բացատրեց նա:

Ապա պատգամավորը օրենքը թերագնահատողներին հարց ուղղեց.
՛՛Գիտե՞ք՝ Լաս-Վեգասը ինչպես է զարգացել, որովհետև այնտեղ նույնպես արտոնություններից ազատել են: Հիշեցնում ենք, Վեգասում բզինես դնելիս չէին մտածում, որ ռիսկ կա, ինչպես մեր դեպքում, երբ այդ շրջանները կրկահերթերի տակ են:
Հիմա կրակոցով է սկսում սա կատարվել, բայց տա Աստված կրակոցները վերանան, և մարդիկ գան, որպես ազատ տարածք ներդրումներ անեն՛՛: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ