25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

«Շառից-փորձանքից» հեռու․ Փաշինյանը առավոտ կանուխ է գնացել առողջապահության նախարարություն․ Փաստ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ «գործընթացից»։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանը գնացել է մասնաշենք, սակայն, ի տարբերություն սովորական դեպքերի, երբ նախարարին ներկայացնելու համար գերատեսչություն էր գնում արարողությունից 5-6 րոպե առաջ, թեթեւ շփումներ ունենում աշխատակիցների հետ, երեկ նա նախարարություն է գնացել առավոտ շատ կանուխ, որպեսզի «նախարարությունների շենքի» աշխատակիցները ներսում չլինեն, եւ ոչ ոք իրեն չնկատի։

Թերթի ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանին հայտնել են, որ գերատեսչությունների ներսում շատ մեծ դժգոհություն կա, եւ չի բացառվել, որ այցի ընթացքում հնչեն տարբեր վանկարկումներ, ինչպես նաեւ բողոքի գործողություններ տեղի ունենան: Ուստի նա գերադասել է «շառից-փորձանքից» հեռու գործել»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ