15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եվրամիության հետ մերձեցումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են. Հովիկ Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 4-ին ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը տարածաշրջան եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ինչպես Հայաստանի եւ տարածաշրջանի, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում Հայաստանի մոտեցումներին եւ գրանցված առաջընթացին:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Եվրամիության հետ մերձեցումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ շփումները մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, եւ գոհունակությամբ փաստեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության երկկողմ շրջանակը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, ինչի վկայությունը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն է եւ փոխայցերը:

Եվրոպական խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց, որ իրեն հնարավորություն է ընձեռվել ելույթ ունենալ Հայաստանի նորընտիր Ազգային ժողովում եւ իր այցը կարեւորեց հատկապես այն առումով, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում, ինչը նոր հեռանկարներ է բացում առաջիկայում ԵՄ-Հայաստան ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով: Պարոն Վան Ռոմպոյը կարեւորեց  ոլորտային բարեփոխումները եւ օրենսդրության  մոտարկումը, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի պարզեցման եւ  հետընդունման (ռեադմիսիայի) պայմանագրերի շուրջ բանակցությունների ակտիվացումը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորեց մրցակցային եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ եւ նշեց, որ Հայաստանը լուրջ եւ շոշափելի առաջընթաց է գրանցել այս ուղղությամբ: Պարոն Վան Ռոմպոյը կարեւորեց ԵՄ-ՀՀ ԱԺ համագործակցության խորացումը` նշելով, որ  2011-ը այդ առումով կարեւոր ու արդյունավետ  տարի էր, եւ համոզմունք հայտնեց, որ նորընտիր խորհրդարանի հետ փոխգործակցությունը էլ ավելի կզարգանա եւ կխորանա:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին: ԱԺ  նախագահը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բացառապես խաղաղ եղանակով կարգավորմանը` ԵԱՀԿ Մինկի խմբի շրջանակում:

“Մենք  կարեւորում ենք վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ցավոք, Ադրբեջանը շարունակաբար մերժում է նման մոտեցումները, ինչպիսիք են շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը հանգեցնում է նաեւ լարվածության աճի եւ շփման գծում նոր զոհերի”,-նշեց Հովիկ Աբրահամյանը եւ հավելեց, որ անհրաժեշտ է միջազգային կառույցների համարժեք գնահատականը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ անընդունելի պահվածքին:

Եվրոպական խորհրդի նախագահը նույնպես կարեւորեց հիմնախնդրի կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցությունների արդյունքում` ընդգծելով, որ չկարգավորված հակամարտությունները  խոչընդոտում են  տարածաշրջանի զարգացումը: Նա ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը խաղաղ եւ համերաշխ տարածաշրջան ունենալու ուղղությամբ: Երկուստեք կարեւորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը հակամարտությունների կարգավորման գործում:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ