Կարդացեք այս պատմությունն ու փորձեք չխելագարվել։ 90 օր անտառներում հերոսական պայքարից հետո Հայկն իր 5 ընկերների հետ զոհվեց պետության անգործության արդյունքում
Կարդացեք այս պատմությունն ու փորձեք չխելագարվել։ Նկարում 18-ամյա Հայկ Հարությունյանն է։ Այս տարի էր մեկնել ծառայությանը։ Ջեբրայիլում էր ծառայում։ Պատերազմի ընթացքում Հայկն ու ընկերների հետ շրջափակման մեջ են ընկնում, բայց գերի հանձնվելու փոխարեն որոշում են պատսպարվել Հադրութի անտառներում։ Որոշ ժամանակ անց նրանցից մեկը կապի է դուրս գալիս և հայտնում, որ իրենք ողջ են։
Ծնողները, իրենց որդիներին փրկելու համար, սկսում են դռնեդուռ ընկած պատկան մարմիններից օգնություն խնդրել։ Ու, երբ վերջապես հանդիպում են փաշինյանի հետ, հայտնում, որ իրենց էրեխեքն անտառներում են, պատերազմն արդեն ավարտվել է, տեղանքը մոտավոր պարզ է, ընդամենը պետք է գնան, հանեն էրեխեքին, գիտե՞ք, թե ինչ է պատասխանում փաշինյանը. նայում է օգնականին ու հարցնում՝ «հնարավո՞ր ա հիմի սաղ մարդ լինի անտառներում, ի՞նչ են ուտում էս ցրտին…»։
Դեկտեմբերի վերջին Տող գյուղի մոտ ադրբեջանցիները հայտնաբերում են Հայկին ու նրա 5 ընկերներին ու բոլորին գնդակահարում, հետո էլ պղծում դիակները։
Դա այն նույն ժամանակահատվածում էր, երբ վարչապետ կոչեցյալն ու իր կողմնակիցներն ասում էին, թե իբր քաղաքական ուժերը ցույցեր են անում, դրա համար չենք կարողանում գերիներին հետ բերել։ Հայկն ու իր ընկերները անգամ գերի չէի։ Նրանց փրկելու համար ընդնամենը պետք էր բանակցել, փակել տարածքն ու տղաներին դուրս հանել։ Դրան էլ ընդունակ չեղան։ Շուրջ 90 օր անտառներում հերոսական պայքարից հետո Հայկն իր 5 ընկերների հետ զոհվեց պետության անգործության արդյունքում։
Արամ Գեւորգյան