12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մարդիկ պետք է գարանտիա ունենան, որ օրենքը չի փոխվի

Անկախ պատգամավոր Էդման Մարուքյանը կարծում է, որ սահմանամերձ գյուղերում գործունեությունը հարկերից ազատելու նախագիծն իսկապես լավն է: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ: Պատգամավորը հետաքրքրվեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից, թե ինչ երաշխիքներ են սահմանվելու գործարարների համար:

‘’Ինչ որ մի գործարար որոշում է ներդրում անել որևէ գյուղում ու գործարան բացել: Որն է երաշխիքը, որ 2 տարի անց օրենքը չենք փոխի’’: Նա առաջարկեց օրինակ` մինչև 2035 թվականը որոշել օրենքն անփոփոխ թողել: ‘’Մարդիկ պետք է գարանտիա ունենան, որ առաջիկա 10 տարին չենք զրկի արտոնություններից’’,-նկատեց նա:

Վարդան Այվազյանը համաձայնեց Է. Մարուքյանի հետ: ‘’Եկեք գրենք, որ ներդրումների դեպքում մարդը 5 տարի կազատվի այս-այս հարկերից: Շատ լավ կլինի, եթե սա կապենք ներդրումների համակարգի հետ: Չկա այստեղ մեկ պատգամավոր, որ հստակ չհասկանա, թե սահմանամերձ գյուղեր ասելով ինչ ենք հասկանալու’’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ