Քաղաքական դաբրոն տալիս ենք. Վ. Այվազյան
Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության կողմից ներկայացված Սահմանամերձ համայնքները հարկերից ազատելու և հարակից այլ օրենքերում փոփոխություններ կատարելու փաթեթին: Այս մասին Ազգային ժողովի նիստին նշեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա ասաց, որ այն տնտեական նոր քաղաքականությունը, որ հռչակվեց այս կառավարության կողմից, նկատելի է ու ողջունելի: ”Ինձ համար շատ ընկերների հացադրումներ զավեշտալի են, երբ բացասական են ներկայացնում այն, որ փորձում են ազատականցնել հարկային բեռը, բյուջեն պակասեցնել, բայց քաղաքացու բարեկեցությունն առաջնահերթ խնդիր ենք դարձնում: Հարկային բեռի ավելացումը չի կարող բերել տնտեսության զարգացմանը”,-նշեց նա:
Ինչ վերաբերում է սահմանամերձ համայնքների ցանկին, որտեղ պիտի նշված լինի, թե որ համայնքներին են արտոնություններ տրվում, ապա Այվազյանն ասաց, որ կառավարությունը պիտի հաստատի այդ ցանկը: ”Օպերատիվ կառավարման խնդիրնը մենք տվել ենք կառավարությանը: Այս հարցը բավական քննարկել ենք, ո՞վ լավ գիտի կառավարությունից, թե որոնք են այն համայնքները, որ անհրաժեշտություն ունեն, ովքեր ունեն այս արտոնությունների կարիքն առաջնահերթ, մենք տալիս ենք քաղաքական դաբրոն ու հնարավորությունը: Կառավարությունն է որոշում այդ ցանկը, եթե մենք գրենք այդ համայնքների անունը, և եթե խնդիր առաջանա մի քանի օր հետո, մենք չենք կարող երկու օրվա մեջ օրենքը փոխել”,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ այս օրենքով լրջագույն փոփոխություն է կատարվում սոցիալական քաղաքականության ոլորտում: ”Ավելի լավ է քաղաքացին լավ զգա, քան թե պետական բյուջեն լցնելը լինի գերխնդիր, չէ որ այդ բյուջեն էլ քաղաքացիների համար է` նրանց անվտանգությունն ու սոցիալական խնդիրները լուծելու համար”,-եզրափակեց Վ. Այվազյանը: