ԱՆ-ում որևէ փաստաթուղթ գոյություն չունի. Ռուստամ Բադասյանը հանդիպեց իրավապաշտպանների հետ
Արդարադատության նախարարության դիմաց հավաքի կազմակերպիչների հետ հանդիպելու է իջել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածված լուրն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Նոր ոճ է ի հայտ եկել՝ տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում։ Դրանք հետո տարածում են մեր մյուս լրատվամիջոցները և հասարակությունում առաջանում են անհանգստություններ։ Կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին», – հայտարարեց Ռուստամ Բադասյանը։
Նախարարն ասաց, թե որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես միջազգային պայմանագիր, գոյություն չունի նախարարությունում։
«Եթե լիներ միջազգային պայմանագիր, ես, որպես կառավարության անդամ, տեղյակ կլինեի դրա գոյության մասին։ Կառավարությունում նման հարց չի քննարկվել, ես որևէ տեղեկատվություն նման պայմանագրի գոյության մասին չունեմ», – ասաց Ռուստամ Բադասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում