22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարեն Գիլոյանը միացավ Շիշ բռնողին և ԼԳԲՏ պաշտպաններին. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է.

«Մենք դեկտեմբերի 5-ի հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին իր մոտ է հրավիրել սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին և առաջարկել ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալի պաշտոնը: Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը ոգևորվել է Կ. Գիլոյանի՝ ավելի վաղ ներկայացված ծրագրից և հրճվանքով առաջարկել նրան այդ պաշտոնը:

Հրապարակման մեջ հույս էինք հայտնել նաև, որ Կարեն Գիլոյանը, լինելով պատվախնդիր և արժանիքներ ունեցող անձնավորություն, չի գնա նման արկածախնդրության և մաս չի կազմի հոգեվարքի մեջ գտնվող, իրեն խայտառակած ու բազմաթիվ դավաճանություններով աչքի ընկած Փաշինյանի կառավարությանը: Փաստել էինք նաև, որ այս օրերին կառավարության կազմի մտնող ցանկացած ոք պաշտոնավարելու է թիթեռնիկի կյանքի տևողությունից ոչ ավելի:

Պարզվեց՝ սխալվել էինք: Այսօր պաշտոնապես հաստատվեց,  որ, Փաշինյանի որոշմամբ, Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար: Փաստորեն, Կարեն Գիլոյանը համաձայնել է մաս կազմել հայրենադավների իշխանությանը: Թեկուզև մի քանի օրով:

Կ. Գիլոյանը որոշել է միանալ ոչ թե արժանապատիվ մարդկանց, այլ հայրենավաճառ ստահակաների խունտային: Կարեն Գիլոյանը նաև լքեց, իր իսկ որակմամբ, «Լեռնեցիների օրրան»-ի՝ Ջավախքի պատվախնդիր մարդկանց: Նա որոշեց չպաշտպանել իր հայրենի Ախալքալաքի պատվավոր քաղաքացի, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին, հայրենի Ախալցխայի ազնվական հայորդի, մեծանուն մտավորական Գագիկ Գինոսյանին, չմիանալ Փաշինյանի անհապաղ հեռացումը պահանջող ջավախահայ բազմաթիվ այլ արժանավոր գործիչների ծանրագույն մտորումներին:  

Ո՛չ:

Կարեն Գիլոյանը որոշեց միանալ Շիշ բռնողին, սրբապիղծ էդուարդաղաջանյաններին, ԼԳԲՏ պրոպագանդիստ արայիկհարությունյաններին, բարոյազուրկ քիսոներին, ալեններին, ստյոպիկսաֆարյաններին, արմանբաբաջանյաններին, հայրենավաճառ սորոսական, արդեն իր կոլեգա-փոխնախարար ժաննաանդրեասյաններին, հոգին վաճառած իր նախարար վահրամդումանյաններին… Անպատվաբեր և ամոթալի այս շարքը երկար կարելի է շարունակել:  

Կարեն Գիլոյանը որոշեց միանալ Նեռի իշխանությանը՝ մասնակիցը դառնալով Հայրենիքի վաճառքի հրեշավոր ծրագրին:        

Կարեն Գիլոյանի կենսագրության սև էջն արդեն բացվել է: Այն կա՛մ կփակվի եկեղեցում՝ Տիրոջից ծնկաչոք ներում հայցելով, կա՛մ… »

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ