22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հիմա 99 տոկոսով այդ տարածքներն արդեն թշնամունն են՝ բերել զինտեխնիկան լցրել են ու մեր հողն են վայելում». Որոտանի բնակիչ

Սյունիքի մարզում հայկական բոլոր շահեկան դիրքերը թշնամուն հանձնելու արդյունքում Շուռնուխի, Որոտանի ու մի քանի այլ բնակավայրերի բազմաթիվ տներ կա՛մ մնալու են թշնամուն հանձնված տարածքներում, կա՛մ դառնալու են թշնամու համար թիրախ։

Դեկտեմբերի 23-ին ադրբեջանցիները հայկական դիրքերում հարմար տեղավորվելուց հետո, մտել էին գյուղ և իրենց հսկողության տակ հայտնված բնակիչներին մեկին՝ Սեյրան Օհանջանյանին, ասել էին, որ 1 ժամում լքի տունը։

168.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանջանյանն ասաց, որ, եթե մի քանի օր առաջ հույս ուներ, որ իր տունը կվերադարձնեն, քանի որ ասել էին՝ բանակցում են, ապա այսօր հույսը լրիվ կորցրել է։

«Երեկ գնացի իմ տան տարածք, հասկանայի՝ կկարողանա՞մ տուն մտնեմ, գոնե մեկ-երկու բան վերցնեմ, թույլ չտվեցին, թուրքերը վրանները խփել-նստել են, ասում են՝ մեր տարածքն է արդեն, ի՞նչ գործ ունես այստեղ։ Օրեր առաջ ինչ հասցրել՝ հանել եմ»,- նշեց Սեյրան Օհանջանյանը։

Սեյրան Օհանջանյանը Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանի եղբայրն է, համայնքապետի միջոցով Սյունիքի մարզպետարանը փոխանցել է, որ տան բոլոր փաստաթղթերը պատճենի, ուղարկի մարզպետարան։

Ըստ Սեյրան Օհանջանյանի՝ գուցե մարզպետարանը փոխհատուցում տա, բայց մեկ է՝ ինչ էլ փոխհատուցի, իր 13 տարվա կառուցած տանը ոչինչ չի հասնի։

«Ես որևէ հարցի պատասխան չունեմ, ինձ չեն էլ թողել մոտենամ տանը, որ հասկանամ՝ ինչ են ուզում։ Գյուղում մի քանի տուն էլ կա, այս պահին չգիտեմ՝ այդ տների ճակատագիրն ինչ է լինելու, բայց գիտեմ, որ տանտերերին տարհանել են, բայց թե ինչ են որոշել՝ չգիտեմ։ Ինչ ասեմ, հիմա 99 տոկոսով այդ տարածքներն արդեն թշնամունն են, բերել զինտեխնիկան լցրել են, մեր հողն են վայելում»,- եզրափակեց նա։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ