09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ձեր դժոխքը դեռ նոր է սկսվում․ Աշոտյանը՝ իշխանությանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Դավադիր ստահակը եւ իր թրքաբարո ոհմակը դեռ իրենց հույս են տալիս, որ կարող են մարսել տիեզերական մասշտաբների այս աղետը եւ վերարտադրվել։

Ձեր գիշերային մղձավանջների համար եւս մի ցավոտ ճշմարտություն ճպցնեմ ձեր աներես ճակատներին։

Դուք գուցե դեռ կարողանում եք մոլորեցնել մի 25% մարդկանց։ Բայց ձեր ապագա քաղաքական ու բարոյական գոյության պրոբլեմը ոչ թե ձեզ սատարողների թվի մեջ է, այլ ձեզ այլեւս ի բնե ատողների, ուղն ու ծուծով վանողների, ձեզանից մարդկայնորեն զզվողների եւ ձեզ օրը 24 ժամ նզովքի ենթարկողների։ Իսկ այստեղ, վստահ եղեք, կրիտիկական զանգվածն այլեւս առկա է։

Ահա այս հարյուր հազարավոր մարդկանցից եք դուք վախենում, դողում եք յուրաքանչյուր բջջի մակարդակով ու սառսուռի ենթարկվում ամեն մի կենցաղային շրկխոցից։ Ձեր դժոխքը դեռ նոր է սկսվում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ