09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փաստորեն ՀՀ-ն այլևս զինվոր չի ուղարկելու Արցախ. Թուրքիայի պահանջն է. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն ՀՀ-ն այլևս զինվոր չի ուղարկելու Արցախ․․․

Արցախից վերադառնալիս նկատում էի, որ ՀՀ-ից զինծառայողներ մտնում են Ստեփանակերտ։ Երկու օր անց՝ դեկտեմբերի 29-ին, արդեն լուր եկավ, որ Բերձորի մոտից ՀՀ ժամկետային զինծառայողներին արգելում են մտնել Արցախ։ Մարդկանց մեջ էլ տարածում են, թե ռուսները թույլ չեն տալիս։

Պարզվում է, ՀՀ-ն այլևս չի լինելու Արցախի անվտանգության երաշխավորը։ Թուրքիայի պահանջն է։ Այսինքն Արցախի հայերը պետք է հույսը միայն իրենց վրա դնեն։ Իսկ այդ դեպքում Արցախի ՊԲ-ն ունենալու է ոչ թե 25-30 հազար, այլ 5000-ի մոտ զինվոր։

Կարո՞ղ են արդյոք այդքան զինվորները պաշտպանել Արցախի ծվատված սահմանները։ Իհարկե, չեմ խոսի կուլիսային խութերի մասին։ Չեմ խոսի այն մասին, թե ինչպես են ՀՀ-ից զինվորները հասնելու Արցախ, կամ ինչպես են մերոնք մտածում, թե շատ խելացի են ու հերթական զիջմամբ խաբելու են թշնամուն։

Գիտեմ, որ Արցախը կհաղթահարի այս ճգնաժամն էլ և ՌԴ-ի օգնությամբ կստեղծի սեփական զինված ուժերը։ Դա առաջին հերթին ՌԴ-ին է ձեռնտու։ Բայց ՀՀ իշխանությունը և ՀՀ բնակչությունը պետք է, ի վերջո, գիտակցի մեկ պարզ ճշմարտություն՝ եթե ՀՀ-ից զինվոր չմեկնի Արցախի տարածքը պաշտպանելու, կարճ ժամանակ անց մեր հայրենիքի այդ հատվածը վերջնականապես կկտրվի մեզնից, կդառնա առանձին միավոր, իսկ տասնամյակներ անց մենք կունենանք հայկական ծագմամբ հերթական ազգը։ Մենք ենք մեր ձեռքով մեր եղբայրներին հեռացնում մեզնից»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ