22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատերազմում կրած պարտության պատճառները վերհանելու նպատակով «Լուսավոր Հայաստան»-ի կողմից մշակվել է փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ

Պատերազմում կրած պարտության պատճառները վերհանելու նպատակով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, որի օրինակներն արդեն ուղարկվել են քաղաքական ուժերին:

«Պատերազմը մեզնից խլեց ամենաթանկը, պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք։

Բոլորս ենք ականատես եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո չդադարող իրարամերժ հայտարարություններին, փոխադարձ մեղադրանքներին, պատերազմի հետևանքով մեր առջև ծառացած անվտանգային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Եվ, ըստ այդմ, նպատակ ունենալով վերհանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, ըստ որի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։

Ըստ նախագծի՝ Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է՝

– թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքը,
– պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները (այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում, սպառազինության ձեռքբերման առումներով և այլն), որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար,
– պատերազմից հետո՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի կողմից 2020թ. նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև Պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։

Փաստահավաք խմբի անդամներն աշխատելու են հասարակական հիմունքներով։

Փաստահավաք խումբն իր գործունեության արդյունքներով Ազգային ժողովին ներկայացնում է զեկույց (ներառյալ հատուկ կարծիք(ներ)ը՝ առկայության դեպքում), որում ներկայացվում են պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ Փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները:

Բնականաբար մենք գիտակցում ենք, որ այս զեկույցը կարող է ունենալ կարևոր իրավաքաղաքական հետևանքներ և որ դրա շուրջ աշխատանքները պետք է իրականացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն, ըստ այդմ՝ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ։

Նախագծի օրինակներն արդեն իսկ ուղարկված են վերոնշյալ քաղաքական ուժերին, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից սպասում ենք դիրքորոշում և առաջարկներ, որոնք ի մի բերելով, վերջնական լրամշակված տարբերակը կարող է շրջանառության մեջ դրվել կառավարության որոշման կամ օրենսդրական ակտի նախագծի տեսքով», – ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ