05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դավաճան-դահիճ, մեկ անելիք ունես.Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վերջ տուր ժողովուրդ-էլիտա բաժանմանը, հայ ժողովուրդը միշտ էլ ամբողջովին էլիտար է եղել իր կյանքով, պատմությամբ, գրագիտությամբ, խելքով, հայրենասիրությամբ, ճաշակով, արյան բաղադրիչով, ամեն-ամեն ինչով․․․
Հայ ժողովուրդը աշխարհի ամենահին, ամենախելացի, ամենապատմական, ամենապինդ ու ամենադիմացկուն ժողովուրդն ՝ եւ ամբողջ աշխարհում հայտնի՝ իր ազնվականությամբ ու գրագիտությամբ, անկախ տվյալ անհատի մասնագիտությունից, արհեստից, ապրելու վայրից․․.
 
Այնպես որ այ, հակահայ, դավաճան եւ դահիճ, այ՝ խառնածին եւ չ-հայ, վերջ տուր էդ շրիշակի մակարդակից էլ ցածր բաժանումներիդ՝ դու ոչ իրավունք ունես, ոչ էլ մենք քո հավեսը ունենք տափակաբանություններդ լսել կամ կարդալ․․.
 
Դավաճան-դահիճ, մեկ անելիք ունես, վերցնում ես Հրայրի էն գրիչը եւ գրում ու ստորագրում ես հրաժարականդ․․․
 
Լայվի կարիք չկա, դեմքդ տեսել չի ուզում էլիտար հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում,այնպես, որ հրաժարականը գրի-ստորագրի եւ քաշվիր մի անկյուն եւ վիզդ կախ սպասիր, թե քո մասով ինչ կորոշի մեր էլիտար, ազնվական, գրագետ եւ ճիշտ ժողովուրդը․․․
 
Հա, մեկ բան եւս՝ հերիք ճամարտակես հնարավոր ճանապարհների մասին, դու մեկ ճանապարհ ունես՝ կանգնելու ես դատարանի առաջ եւ ամբողջ հայ ժողովուրդն է թքելու երեսիդ, ինչպես դա անում է այսօր ․․․»:
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ