23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այստեղ կանգնած ոստիկանները 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն էլ՝ թոշակ. երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե իրավական ինչ ճանապարհով է տեսնում իշխանությունների  հեռացումը:

«Առաջին՝ կառավարության շենքում նստած խելագար դավաճանը  հասկանա, մտածի մեր պետության, ժողովրդի մասին և պարզապես հրաժարական տա, ինչի հետ կապված քիչ հույս ունենք, երկրորդ՝ ԱԺ-ն գումարի արտահերթ նիստ և քննարկի Փաշինյանի պաշտոնանկության հարցը, երրորդ՝ Դատախազությունը մեղադրանք առաջադրի պետական դավաճանության հոդվածով և ձերբակալի»,- նշեց նա՝ հավելելով, որ  բոլոր ուղղություններով աշխատում են, և, որ այս կառավարությունը հակաազգային, հակապետական, մեր ժողովրդի շահերի պաշտպանության հետ որևէ առնչություն չունեցող կառավարություն է, որի գործունեության արդյունքում օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը:

«Եվ այս իմաստով գտնում ենք, որ իրենք անելիք չունեն և պետք է հեռանան: Եթե այս կառավարությունը այս խեղկատակի գլխավորությամբ շարունակի իր գործունեությունը, այստեղ կանգնած ոստիկանները 2 ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն էլ՝ թոշակ: Մեր երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ, երկրին սպասվում է հումանիտար աղետ: Հիմիկվանից զգուշացնում ենք»,- շեշտեց Սաղաթելյանը՝ շեշտելով, որ Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը նույնը լինելու է Վայոց ձորում և մինչև Երևանի կենտրոն, եթե գործող կառավարությունը մնա:

«Պետք է բոլորս գիտակցենք՝ սա չարիքի կառավարություն է»,- ընդգծեց դաշնակցական գործիչը:

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը նորից կարողացավ մոլորեցնել  ժողովրդին և հանուն հայրենիքի փրկության պայքարը ներկայացնում է՝ որպես  իշխանություն-ընդդիմություն պայքար, կամ՝ դասարակարգային՝ էլիտա, հներ, նորեր:

«Նման բան չկա, մեր պետության փրկության հարցն է դրված: Կրկին փորձում է մոլորեցնել մեր հասարակությանը, կրկին դարձնում է հնի-նորի պայքար:  Սա հնի և նորի պայքար չէ, սա իշխանության և ընդդիմության պայքար չի: Մեր պետականությունը կործանման եզրին է: Սա չարիքի կառավարություն է, էս մարդը հետևողականորեն երկիրը տանում է կործանման»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ