05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի վարչապետը Ադրբեջանի շահերն է սպասարկում. նա Սյունիքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերը թշնամուն է հանձնում

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ակնարկեց Սյունիքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերը թշնամուն հանձնելու մասին։ «2 բնակավայր ունենք, որոնց հետ կարող են ծագել որոշակի հարցեր․ մեկը Սյունիքի մարզի Որոտան, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։

Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ նաև հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա»։

Եվ ոչ մի խոսք Սյունիքի անվտանգության կամ այն իրավական հիմքերի մասին, որով նա որոշել է թշնամուն հանձնել Սյունիքի մարզի բնակավայրերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ