Հայաստանի «սողացող» օկուպացիա է գնում. Վազգեն Մանուկյան /տեսանյութ/
Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ, Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է՝ 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է արդեն դուրս գալ», – ասաց Մանուկյանը