05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մանուկյանի հարցում, ես չեմ սխալվում․ Արամ Գաբրիելյանով

Հայազգի հայտնի լրագրող և հրատարակիչ Արամ Գաբրելյանովը իր Տելեգրամի ալիքում գրել է.
 
«Դուք կարող եք մտածել ինչպես կուզեք: Դուք կարող եք կարծել ինչպես կուզեք: Դուք կարող եք տարակուսել ինչպես կուզեք: Բայց մենք այլ ելք չունենք։ Պետք է հայկական դրոշը տալ Վազգեն Մանուկյանին։ Այն դրոշը, որը հիմա թշնամու ձեռքում է ու շուտով այն բաժին կհասնի թուրքերին։ Երբ դրոշը իջեցվում է` ազգը անկում է ապրում։ Եկեք հանձնենք դրոշը Վազգեն Մանուկյանին։ Նա հուսախաբ չի անի ազգին։ Կմահանա, բայց հուսախաբ չի անի։ Դա ասում եմ ձեզ ես, մարդ` ով դավաճանի առաջին հանրահավաքից հետո գրեց, որ նա եկել է հանձնելու Արցախը։ Եվ այս անգամ, Մանուկյանի հարցում, ես չեմ սխալվում:
Վազգեն վերցրու՛ դրոշը և ուղղորդի՛ր հայ ազգին:»
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ