23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են՝ չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է». Կարեն Համբարձումյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի խոսքով՝ լինելով սյունեցի, իմանալով սյունեցու տեսակը, վստահ է, որ երբեք սյունեցին թույլ չի տալու, որ որևիցե մեկը ոտքի դնի այդ սուրբ հողին։

«Ե՛վ պետությունը, և՛ սյունեցին, այսինքն` մենք կարող ենք մեր անվտանգությունը հոգալ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Համբարձումյանը։

Դիտարկմանը՝ լուրեր կան, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին տեղի ոստիկանները հրաժարվել են բերման ենթարկել, քանի որ փակել է ճանապարհը, որպեսզի վարչապետը չմտնի այնտեղ, դրա համար էլ Երևանից են ոստիկանական ուժեր ուղարկել, որպեսզի նրան ձերբակալեն, Կարեն Համբարձումյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունի։

«Գորիսի ոստիկանները, լինելով պետական մարմին, պարտավոր են օրենքի ողջ խստությամբ պահել օրենքը։ Հիմա ես որևէ մեկնաբանություն չեմ տա այս գործի հետ կապված, երբ կլինի վերջանական որոշում, ես իմ մեկնաբանությունները կտամ»,- շեշտեց նա։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ պատերազմի ընթացքում Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարների հետ զրուցել է, սակայն վերջին իրադարձություններից հետո նրանցից որևէ մեկի հետ չի խոսել։

Ինչ վերաբերում է  Որոտան գյուղին, Կարեն Համբարձումյանն ասաց, եթե այդ գյուղը Սյունիքի մարզի հատված է, ապա այն թշնամուն չի զիջվելու։

«Եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Պաշտպանության նախարարության և ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյունիքում եղած շահեկան բոլոր դիրքերը հանձնվել են թշնամուն, այդ թվում՝ Որոտան համայնքից մի հատված։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ