«Здрастье, приехали! Տիկին Կարապետյա՛ն, ո՞ւր էիք երբ մի խումբ անձինք քաշում էին Վեհափառ Հայրապետի սքեմից, վզից կախված Հայրապետկան խաչից»
Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Здрастье, приехали!!!
Իշխանական ողջ թիմը՝ ֆեյք, թե՛ իրական, պատգամավոր, թե՛ գամավոր՝ որոշել են քննադատել, աշխատելու ձեւ սովորեցնել Մարդու իրավունքների պաշտպանին
Ես արդեն խիստ կասկածներ ունեմ, որ նրանից որեւէ մեկն առհսարակ տեղյակ է կամ գիտի թե ի՞նչ լիազորություններ ունի Պաշտպանը։ Պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ՖԲ-յան էջում մի լավաշ գրառում է արել Պաշտպանի վերաբերյալ։
Այդ գրառմանն առնվազն կարելի է հակադարձել, որ այն ինչ արել է Պաշտպանի գրասենյակը Արցախյան Երրորդ (այլ ոչ երկորդ տիկին Կարապետյան) պատերազմի ընթացքում եւ հետո՝ ողջ «ձեր քայլը» խմբակցությունը միասին վերցրած 1/5-րդն էլ չի արել։ Ցավում եմ, որ իշխանական թիմի անդամ լինելը մթագնեցնում է պարտքը հանդեպ Հայրենիքը եւ հանուն Հայրենիք որեւէ բան չխնայող մարդը։ Գոնե ես գիտեմ, թե ինչ խիստ գրաֆիկով է աշխատել ու աշխատում Պաշտպանի գրասնյակը։ Երբ ՀՀ քաղաքական էլիտան միջազգային ատյաններից կորզում էր բացառապես իմպոտենտ, անատամ տեքստեր, այդ նույն ընթացքում ՄԻՊ-ը հրապարակում էր պատկան ինստիտուտների կոշտ դիրքորոշումները, մոտեցումները։
Եվ ի վերջո՛, տիկին Կարապետյան,
Կարծես թե նոր եք հիշում հասարակության մի հատվածին պիտակավորելու բացասական հետեւանքների մասին։ Իսկ ո՞ւր էիք դուք 2018 թվականին, երբ Երեւանի քաղաքագլխի թեկնածուն հասարակությունը բաժանեց «սեւերի ու սպիտակների»։ Ո՞ւր էիք, տիկին Կարապետյան։
Տիկին Կարապետյա՛ն, ո՞ւր էիք, երբ ձեր քաղաքկան թիմի լիդերը հասարակության մի հատվածին անվանում էր «հակահեղափոխական դիշովկա»։ Ո՞ւր էիք, տիկին Կարապետյան։
Տիկին Կարապետյա՛ն, ո՞ւր էիք, երբ ձեր քաղաքական թիմի լիդերը դատավորների մի հատվածին կոչում էր «պատերի տակ վնգստացող»։ Ո՞ւր էիք, տիկին Կարապետյան։։
Տիկին Կարապետյա՛ն, ո՞ւր էիք, երբ վարչապետ Փաշինյանը իր կառավարաման հարյուր օրվան նվիրված հանրահավքին սպառնաց դատավորներին, ովբքեր իր ցուցումները չեն կատարի։ Ո՞ւր էիք տիկին Կարապետյան։
Տիկին Կարապետյա՛ն, ո՞ւր էիք, երբ վարչապետ Փաշինյանին սատարող մի խաժամուժ՝ հրահանգում ու հորդորում էր կոտրել Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանի գլուխը։ Ո՞ւր էիք տիկին Կարապետյան։
Տիկին Կարապետյա՛ն, ո՞ւր էիք երբ մի խումբ անձինք քաշում էին Վեհափառ Հայրապետի սքեմից, վզից կախված Հայրապետկան խաչից։ Ո՞ւր էիք տիկին Կարապետյան»։