22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Հայաստանի Հանրապետությանը միջազգային հարթակում․ Գևորգ Կոստանյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական մանիպուլյատիվ գրառմամբ փորձ է կատարել նորամուծություն մտցնել միջազգային իրավունքում՝ պնդելով, որ ՀՀ պետական սահմանը գծվում է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, հղում կատարելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին:
Եթե Նիկոլ Փաշինյանի շրջապատում միջազգային իրավունքից տարրական գիտելիքների տիրապետող գոնե մեկ անձ լիներ, վստահ եմ, նրան կհուշեր, որ երկրի պետական սահմանները գծվում են սահմանակից պետությունների միջև կնքվող պայմանագրով, ոչ թե ներպետական օրենսդրությամբ: Այս պայմանագիրը` սահմանների դելիմիտացիայի պայմանագիր (Delimitation of the boundary) կնքվում է սահմանների դեմարկացիայի (Demarcation of the state boundary) արդյունքում պատրաստված փաստաթղթերի փաթեթի հիման վրա: Սահմանների դելիմիտացիան մի փաստաթուղթ է, որում իրավաբանորեն ձևակերպվում է սահմանակից պետությունների միջև պետական սահմանը: Պայմանագրի բաղկացուցիչ մաս է կազմում տեղագրական քարտեզի վրա սահմանների հստակ գծապատկերը և սահմանվում է դրա գրավոր նկարագրությունը: Իսկ դեմարկացիոն փաստաթղթերը դրանք արդեն համատեղ հանձնաժողովի կողմից երկու պետությունների սահմանի տեղում, քայլ առ քայլ գծանշումն է և սահմանազատման փաստաթղթերի կազմումը:

Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ աղավաղելուց և ըստ իր քաղաքական նպատակահարմարության մանիպուլյացնելուց հետո հիմա էլ անցել է միջազգային իրավունքը մանիպուլյացնելու գործին: Նրա այս մոտեցումը, կարծում եմ, մեր պետության բարձրագույն ղեկավարությանը ևս մեկ անգամ ծաղրի առարկա է դարձնելու միջազգային գործընկերների առջև:

Գևորգ Կոստանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ