23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Աստված կզբաղվի այդ հարցերով, կարծում եմ». Մասիսի քաղաքապետ

«Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես ժողովուրդ եմ.  ես և այստեղ կանգնած մարդիկ բոլորը ՀՀ քաղաքացիներ են.  ով նման բան է ասում՝ չի հարգում մեր ժողովրդին, ուրեմն»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե իր հրաժարականը պահանջում են ինչ-ինչ խմբեր, և ոչ թե՝ ժողովուրդը:

Նշենք՝  Հանրապետության հրապարակում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները:

Վարչապետի մյուս՝ «էլիտար բունտ» որակման վերաբերյալ էլ Դավիթ Համբարձումյանը նշեց, որ պետք չէ հերթական անգամ բաժանել ժողովրդին. «Ինչ է նշանակում՝ էլիտար բունտ. բոլորը ՀՀ քաղաքացիներ են, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ են և նույնիսկ այս ցուրտ եղանակին իրենց նպատակի համար կանգնած են այստեղ: Պետք չի մարդկանց բաժանել յուրայինների, օտարների, էլիտարների, հասարակ մարդկանց.  բոլորն էլ հասարակ մարդիկ են ու մեր քաղաքացիներն են: Առահասարակ մարդկանց պետք չի բաժանել»:

Նա հավելեց, որ օրենքով սահմանված ողջ գործիքակազմն օգտագործելու են՝ մինչև հասնեն վարչապետի հրաժարականին. «Իսկ հիմա մասնակցում եմ հանրահավաքին՝ ինչպես ողջ ժողովուրդը»:

Թե ինչպես է վերաբերվում Սյունիքում տեղի ունեցածին և Գորիսի քաղաքապետի ձերբակալությանը՝ հարցին ի պատասխան էլ՝ Մասիսի քաղաքապետն ասաց. «Ես արմատներով սյունեցի եմ, հայրս Սյունիքի արմատներ ունի, ես ողջունել եմ սյունեցիների արարքը: Նույնիսկ քաղաքապետի պաշտպանության համար կոչով եմ հանդես եկել. նպատակը մեկն էր, որ բոլոր համայնքների ղեկավարները միանան և պաշտպանեն քաղաքապետին, ու, առհասարակ, նմանատիպ դեպքերի ժամանակ պետք է միասնական լինել»:

Դավիթ Համբարձումյանը խոսեց նաև  քահանայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին ու դրան հաջորդած իրադարձությունների՝ նշելով, որ քահանայի հանդեպ չէր կարելի ուղղորդված արշավ սկսել:

«Աստված կզբաղվի այդ հարցերով, կարծում եմ»,- հումորով նկատեց Մասիսի քաղաքապետը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ