07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, պետական համակարգում այլ պաշտոնի առաջարկ է ստացել

Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից, նա կանցնի այլ պետական պաշտոնի։ Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով:

Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:

Տեղեկացնում ենք, որ վաղը՝ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, որը ուղիղ եթերով կհեռարձակվի ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջով ու յութուբյան ալիքով:

Արցախում չգտնվող լրագրողները կարող են իրենց հարցերը նախապես նամակով ուղարկել ֆեյսբուքյան էջին՝ մինչեւ դեկտեմբերի 23-ի ժամը 9:00-ն»,- հայտնում է պաշտպանի գրասենյակը։

բնակիչները փակել էին մայրուղին, ինչի պատճառով վարչապետի ավտոշարասյունը ստիպված էր վերադառնալ Երևան։ Վարչապետի այցը ձախողելու կոչով էր հանդես եկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ում ձեռրբակալել են «ապօրինի հավաքվեր» անցկացնելու մեղադրանքով․ չի բացառվում, որ նա արդեն դարձել է նոր ազգային հերոս»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ