13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Խաղաղապահները թույլ չեն տվել Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ.Շոյգու

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության բանակի նախարար Սերգեյ Շոյգուն:

«Նոյեմբերի 10-ից, եռակողմ պայմանագրերի համաձայն, Ռուսաստանի ռազմական զորախումբը հաջողությամբ իրականացնում է գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Կարճ ժամանակում ռուսական զորքերի խմբավորումը տեղակայվել է նշանակված տարածքներում և սկսել կատարել առաջադրանքներ 23 դիտակետերում: Մինչ օրս ոչ մի լուրջ միջադեպ խաղաղապահները թույլ չեն տվել», – ասել է նա:

Նախարարի խոսքով՝ ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգ տեղաշարժը։  

Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ՝ ռազմագերիների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կազմակերպվել է զոհերի մարմինների փոխանակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ