15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Եռաբլուրում թքել են Փաշինյանի վրա

Նիկոլ Փաշինյանը իր կայնքի ամենածանր օրերն է ապրում։ Երեկ նա 3500 ոստիկանների, հարյուրավոր զինված թիկանապահների, տասնյակ դիպուկահարների ուղեկցությամբ մի կերպ կարողացավ մտնել Եռաբլուր զինվորական պանթեոն։ Փաշինյանի վարկանիշն այնքան ընկած է, որ զրահապատ մեքենայով գնալիս էլ իր կողքից վազում էին մեկ տասնյակի հասնող թիկնապահներ։

Չնայած հազարավոր ոստիկանների և հարյուրավոր թիկնապահների առկայությանը քաղաքացիները իրենց բողոքն արտահայտեցին։ Հարյուրավոր քաղաքացիներ հայհոյում էին Նիկոլ Փաշինյանին և անվանում դավաճան, իսկ մի քանիսը հասցրեցին թքել նրա վրա։ Քաղաքացիների գործողություններն այնքան առատ հետք էին թողել, որ Փաշինյանը ստիպված էր դեմքը մաքրել բժշկական դիմակով, որն այդ պահին իր ձեռքում էր։

Նման միջադեպ Հայաստանի և ոչ մի առաջնորդի հետ տեղի չի ունեցել։ Սա այն ցուցիչն է, որը պետք է մտահոգի Փաշինյանին և հուշի նրան, որ իր գնալու ժամանակը վաղուց հասունացել է, գրում է politik.am-ը։ 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ