27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, որ Փաշինյանը ոչ մի սրբություն չունեցող ցինիկ դավաճան ու ստոր է՝ վերջնականապես պարզ դարձավ այս 40 օրվա ընթացքում. Գաբրիելյանով

Նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը խայտառակության նոր օր կազմակերպեց դեկտեմբերի 19-ին։ Այն, որ Փաշինյանը ոչ մի սրբություն չունեցող ցինիկ դավաճան ու ստոր է՝ վերջնականապես պարզ դարձավ այս 40 օրվա ընթացքում։ Մարդը պատրաստ է ուժով մտնել Եռաբլուր, ոստիկաններին հրահանգել ուժ կիրառել այն մայրերի դեմ, որոնց երեխաները թաղված են այդ գերեզմանոցում։ Այս մասին տելեգրամ ալիքում գրում է «Նորությունների ռուսական ծառայություն» («Русская служба новостей») ռադիոկայանի գլխավոր տնօրեն Արամ Գաբրիելյանովը:

«Բայց նրանից ես այդ ամենը սպասում էի։ 

Այն, որ մեր ժողովրդի մեջ կա մարդկանց կատեգորիա, ովքեր հանուն անձնական շահի կամ աշխատանքը կորցնելու վախի պատճառով պատրաստ են ոչ թե հայրենիքը, այլ հարազատ մորը վաճառել՝ դա էլ գիտեր։ Նման մարդիկ կան ցանկացած ժողովրդի մեջ։

Բայց այս 40 օրվա ընթացքում ինձ համար գլխավոր հիասթափությունը՝ դա բանակի, ԱԱԾ-ի եւ ոստիկանության մեր սպաներն էին։ Ես միշտ հարգանքով էի վերաբերվում նրանց, հասկանում էի նրանց աշխատանքի ամբողջ կարևորությունն ու բարդությունը։ Փաստորեն պարզվեց, որ բանակի ղեկավարության, ոստիկանության և ԱԱԾ-ի մեջ չկան հայրենասերներ և պատվի մարդիկ։ Նրանք պատրաստ են կատարել այս դավաճանի և ոչնչության ցանկացած հրամանը և խայտառակվել մինչև վերջ։ Ահա սա է այդ 40 օրվա ամենասարսափելի բացահայտումը…

Մեծ հույս ունեմ, որ նրանք բոլորը Նիկոլի հետ միասին, ի վերջո, կկանգնեն տրիբունալի առաջ՝ հայրենիքը դավաճանելու և հանցավոր հրամաններ կատարելու համար։

Հայկ Խալաթյան.

Որքան էլ որ ցավալի է, Հայկը իրականությունն է գրել։ Եվ իմ կողմից ուզում եմ ավելացնել, ես վստահ եմ՝ բոլոր նրանք, ովքեր սատարում են Հայաստանում թուրքական սփյուռքի առաջնորդ Փաշինյանին, նույնիսկ ճակատային գծին մոտ չեն գնացել։ Բտած երախաները նստած էին թիկունքում և հիմա էլ, պաշտպանելով Փաշինյանին, նրանք առաջին հերթին պաշտպանում են իրենց ճարպով լցված հետույքներն ու թուրքից ստացվող պարգեւավճարներն ու աշխատավարձերը։ Ինչպես ասում էր տատիկս՝ Հայաստանը, որը կորցրել էր Հայրենական Մեծ պատերազմում ամուսնուն և երկու որդիներին՝ համութ ծեզ։ Դա՝ արհամարհանքի նրա բարձրագույն աստիճանն էր»,- գրում է Գաբրիելյանովը:

Փաստինֆո

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ