09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Փաշինյանի համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, նա սգո օրն օգտագործեց իր քաղաքական շահի համար. Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը ևս օգտագործեց իր քաղաքական շահի համար, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր նա, ըստ էության, պղծեց Եռաբլուրը։ Նա կրին երկիրը տանում է ցնցումների հանուն իր իշխանության, հանուն իր աթոռի։ Բոլորին արդեն ակնհայտ է, որ էս մարդու համար իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր հայրենիքը, իր աթոռը շատ ավելի թանկ է, քան մեր երկրի ներքին կայունությունը և համերաշխությունը», – հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, թե վարչապետին պետք է հեռացնել հայրենիքը փրկելու համար։

«Պետք է կասեցնել մեր երկրի անկումը, կանխել պետական ինստիտուտների քայքայումը, պաշտպանել երկրի սահմանները և անվտանգությունը, կանխել երկրին սպասվող սոցիալ-տնտեսական կոլապսը և հումանիտար աղետը», – հայտարարեց Իշխան Սաղաթելյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ