26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ման­կու­թ­յան ե­րա­զա՞նքդ էր ամ­բողջ Ար­ցա­խը տալ թուր­քին»

ԱԺ նախ­կին փոխ­խոս­նակ, ՀՀԿ ան­դամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈՎՆ ան­բա­րո­յա­կան է հա­մա­րում իշ­խա­նու­թ­յան այն բո­լոր ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնք հայ­տա­րա­րում են, թե Ար­ցա­խը հանձ­նե­լու հար­ցը նախ­կին­ներն են «գցել» Փա­շի­ն­յա­նի «գր­պա­նը»։ Ըստ մեր զրու­ցակ­ցի, նախ­կին­նե­րը բա­նակ­ցա­յին հա­ջող դիր­քեր ու զար­գա­ցող Ար­ցախ են նրանց փո­խան­ցել։

-Ընդ­դի­մու­թյունն ար­դեն մեկ շա­բաթ բազ­մա­մարդ եր­թեր է ա­նում, սա­կայն Փա­շի­նյա­նը չի ցան­կա­նում հե­ռա­նալ։ 2018-ին Ձեր իշ­խա­նու­թյունն ա­ռանց բա­խում­նե­րի հե­ռա­ցավ։ Չե՞ք կար­ծում, որ Փա­շի­նյա­նի մե­թոդ­նե­րով պետք է իր դեմ պայ­քա­րել։
-Փա­շի­նյա­նը Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյուն չու­նի, առ­հա­սա­րակ երկ­րում իշ­խա­նու­թյուն չկա։ Դրա մա­սին են վկա­յում պա­տե­րազ­մից հե­տո տե­ղի ու­նե­ցած գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, մեր 100-ից ա­վե­լի զին­վոր­նե­րի գե­րե­վա­րու­մը, GPS-ով գն­ված տա­րածք­նե­րի կո­րուս­տը, Սյու­նի­քի մար­զում մարդ­կանց ըն­դվ­զում­նե­րը։ Բո­լո­րը դի­մում են ռու­սա­կան կող­մին, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին։ Ե­թե ա­մեն ինչ պի­տի ռուս­նե­րը, խա­ղա­ղա­պահ­ներն ա­նեն, բա դուք ո՞վ եք, ին­չու՞ եք փող ստա­նում, ին­չու՞ եք աշ­խա­տան­քի գա­լիս, ու՞մ եք ներ­կա­յաց­նում, պարգևավ­ճար ին­չու՞ եք ստա­նում, բեն­զին ին­չու՞ եք ծախ­սում ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա­նե­րի հա­մար, թիկ­նա­զոր ին­չու՞ եք պա­հում։ Ե­թե պի­տի ա­մեն ինչ Ռու­սաս­տանն ա­նի, բա դուք ո՞վ եք։ Դրա հա­մար էլ Նի­կո­լը, որ­պես ղե­կա­վար, գո­յու­թյուն չու­նի։ «Հայ­րե­նի­քի փր­կու­թյան» շարժ­ման ա­նու­նից ար­դեն հս­տակ ա­սել ենք, որ մեր պայ­քա­րը վճ­ռա­կան է լի­նե­լու, շա­րու­նա­կե­լու ենք բո­ղո­քի եր­թե­րը, ակ­ցիա­նե­րը, ե­րեք­շաբ­թի էլ սկ­սե­լու ենք անհ­նա­զան­դու­թյան մեծ ակ­ցիա­ներ, դա­սա­դուլ, գոր­ծա­դուլ։ Պայ­քա­րե­լու ենք այն­քան ժա­մա­նակ մինչև հո­ղա­տուն իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­նա։ Բո­լոր այն պաշ­տո­նյա­նե­րը, ո­րոնք այ­սօր ծա­ռա­յում են Նի­կո­լին, պի­տի հաս­կա­նան, որ մի կող­մում Հա­յաս­տա­նի շահն է, մյուս կող­մում՝ նի­կո­լիզ­մը։ Թող ի­րենք ընտ­րեն, դա­վա­ճան նի­կո­լիզ­մի շա՞հն են հե­տապն­դում, թե՞ ՀՀ-ի։ ՈՒշ, թե շուտ Նի­կո­լը գնա­լու է, հե­տո չա­սեն, թե ստիպ­ված հրա­ման են կա­տա­րել։ Ի­րենք պետք է ծա­ռա­յեն ՀՀ-ի Սահ­մա­նադ­րու­թյա­նը և պար­տու­թյուն կրած, պա­տե­րազմ հրահ­րած, քա­ղա­քա­կան իմ­պո­տենտ Նի­կո­լը պետք է հե­ռա­նա։ Մենք ժո­ղովր­դի հետ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով պար­տադ­րե­լու ենք նրա հրա­ժա­րա­կա­նը։
-Ակն­հայտ է, որ Փա­շի­նյա­նը հե­ռա­նա­լու է, սա­կայն ողջ խն­դիրն այն է, թե երբ։ Նրա կա­ռա­վար­ման ա­մեն օ­րը թանկ է նս­տում Հա­յաս­տա­նի վրա, մենք տա­րածք­ներ ենք կորց­նում, 100-նե­րով նոր գե­րի­ներ են ա­վե­լա­նում, Ար­ցա­խի նոր գյու­ղեր են անց­նում թշ­նա­մուն։ Ընդ­դի­մու­թյունն իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չպե՞տք է ա­րա­գաց­նի։
-Ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով գոր­ծո­ղու­թյուն­ներ ար­վում են։ Մենք մեկ ամ­սից ա­վե­լի այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ ենք, հա­սա­րա­կու­թյունն աս­տի­ճա­նա­բար արթ­նա­նում է, մար­դիկ միա­նում են եր­թե­րին։ Ե­թե մի քա­նի շա­բաթ ա­ռաջ Նի­կոլն ա­սում էր, թե ժո­ղո­վուրդն իր հրա­ժա­րա­կա­նը չի պա­հան­ջում, հի­մա տաս­նյակ հա­զա­րա­վոր մար­դիկ այդ պա­հան­ջը ներ­կա­յաց­նում են, իսկ ի­րեն, բա­ցի իր քա­ղա­քա­կան խուն­տա­յից, պաշ­պա­նող չկա։ Քա­նի՞ մարդ կա, որ ժո­ղովր­դի մեջ կկանգ­նի ու կա­սի, թե պաշտ­պա­նում է Նի­կո­լին. հաշ­ված թվով մար­դիկ, ո­րոնք կամ պաշ­տո­նյա են, կամ պաշ­տո­նյա­յի բա­րե­կամ, այն էլ՝ Նի­կո­լի շան­տա­ժին են­թարկ­ված։ Սա էլ չի աշ­խա­տում։ Դա­տա­կան հա­մա­կար­գը նրան չի են­թարկ­վում, օ­րի­նա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում է աշ­խա­տում։ Վե­հա­փառ հայ­րա­պետ­նե­րը, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Վա­նա­ձո­րի հա­մալ­սա­րա­նը, մտա­վո­րա­կան­նե­րը, հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը, բարձ­րաս­տի­ճան նախ­կին սպա­նե­րը, գե­նե­րա­լը հրա­ժա­րա­կա­նի կո­չեր են ա­նում, էլ ո՞վ մնաց, «Իմ քա՞յ­լը»։ Այն­տե­ղից էլ կլի­նեն շու­տով մար­դիկ, ո­րոնք կշարժ­վեն պե­տու­թյան շա­հով։ Մնում է ա­թո­ռից կառ­չած, որ ի՞նչ ա­նի։ Ի­րենք էլ են ըն­դու­նում, որ քա­ղա­քա­կան ան­մեղ­սու­նակ են։ Ար­ցա­խում գյու­ղեր ենք կորց­նում, նրա խոս­նակն ա­սում է, թե ռու­սա­կան կող­մը կար­ձա­գան­քի, բա դու ին­չա­ցու՞ ես։ Նա­խօ­րեին Ար­ցա­խի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց, թե պա­տե­րազ­մը կա­րող էր ա­վե­լի շուտ ու ա­վե­լի լավ պայ­ման­նե­րով ա­վարտ­վել։ Նույնն ա­վե­լի վաղ ա­սաց Պու­տի­նը։ Ով չի կանգ­նեց­րել, ու­րեմն նա էլ հան­ցա­գործ է։ Ե­թե Փա­շի­նյա­նին թվում է, թե ին­քը հրա­ժա­րա­կան կտա ու իր փո­խա­րեն կբե­րի իր խուն­տա­յից մե­կին, չի լի­նե­լու նման բան։ Նի­կո­լի խա­մա­ճի­կին չենք հան­դուր­ժե­լու։ Քա­ղա­քա­կան դիակ­նե­րի հետ իբր հան­դի­պում են ու մեծ-մեծ խո­սում ժո­ղովր­դի ա­նու­նից։ Քա­նի՞ հո­գի են ձայն տվել այն մարդ­կանց, ո­րոնց հետ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը հան­դի­պում է։ Լե­գի­տի­մու­թյու­նից է խո­սում, դե հրա­ժա­րա­կան տուր ու մեկ տա­րի հե­տո կտես­նենք, թե այդ լե­գի­տի­մու­թյու­նից ինչ է մնա­ցել։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը մնա­ցել է ոս­տի­կա­նու­թյան և ու­ժա­յին կա­ռույց­նե­րի շա­րա­սյան հույ­սին, այն էլ՝ ոչ բո­լորն են այդ հա­մա­կար­գում իր հրա­մա­նը կա­տա­րում։ Ե՛վ ԱԱԾ-ում, և՛ ոս­տի­կա­նու­թյու­նում, և՛ ու­ժա­յին մյուս կա­ռույց­նե­րում կան ար­ժա­նա­պա­տիվ սպա­ներ, ո­րոնք հաս­կա­նում են, որ եր­կի­րը սա տա­նում է կոր­ծան­ման։
-Բո­լոր խն­դիր­նե­րի լու­ծումն իշ­խա­նու­թյու­նը ռու­սա­կան կող­մի վրա է թող­նում, դրան զու­գա­հեռ էլ ակ­տիվ հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ է տա­րա­ծում։ Ինչ­պե՞ս սա հաս­կա­նալ։
-Հա­կա­ռու­սա­կա­նու­թյուն տա­րա­ծում է հենց Նի­կո­լը։ «Ա­զա­տու­թյուն» ռ/կ-ի հետ հար­ցազ­րույ­ցում ա­սում է, թե ռուս խա­ղա­պահ­նե­րը շր­ջա­փակ­ման մեջ են, ինչն էլ, մի հատ «չա­փա­լախ» տա­լով, ան­մի­ջա­պես հեր­քում է ՌԴ ՊՆ-ն։ Դրա­նից հե­տո նրա թուր­քա­սո­րո­սագ­րան­տա­յին ու­ժե­րը հար­ձակ­վում են Ռու­սաս­տա­նի վրա։ Ռու­սաս­տանն այ­սօր Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան միակ ե­րաշ­խա­վորն է։ Տպա­վո­րու­թյուն ու­նեմ, որ ե­թե նո­յեմ­բե­րի 9-ին չլի­ներ Պու­տի­նի՝ պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու պն­դու­մը, հնա­րա­վոր է Ստե­փա­նա­կերտն էլ տր­վեր Ադր­բե­ջա­նին։ Ե­թե ան­գամ ԳՇ պետն է ա­սել, որ չեն կա­րող պա­տե­րազ­մում հաղ­թել, հա­նուն ին­չի՞ է շա­րու­նա­կել պա­տե­րազ­մը։ Որ «Է­րա­տո» ջո­կա­տը մի քա­նի ֆո­տո­սե­սիա ա­վե­լի՞ ա­ներ։ ՈՒ­զում եմ նաև ու­ժա­յին կա­ռույց­նե­րին հարց ուղ­ղել. հար­գե­լի սպա­ներ, դուք ձեզ հարց չե՞ք տա­լիս՝ ե­թե Օ­նիկ Գաս­պա­րյա­նը պա­տե­րազ­մի 3-րդ օրն ա­սել է, որ պետք է կանգ­նեց­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ես, որ­պես ընդ­դի­մու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, հոկ­տեմ­բե­րի 12-ին ա­սում եմ, որ Պու­տի­նին խնդ­րիր ու պայ­ման­նե­րին հա­մա­ձայն­վիր, քա­նի որ վաղն ա­վե­լի վատ վի­ճակ է լի­նե­լու, ին­չու՞ Նի­կո­լը չկանգ­նեց­րեց պա­տե­րազ­մը։
-Դուք դրա­նում ա­պաշ­նոր­հու­թյու՞ն, ռազ­մա­կան գոր­ծից ան­տե­ղյա­կու­թյու՞ն, թե՞ կան­խամ­տած­ված մի­տում եք տես­նում։
-Կամ ա­պուշ է, կամ դա­վա­ճան։ Եր­կուսն էլ ան­նե­րե­լի են։ Բո­լո­րը նրան զգու­շաց­րել են ու ա­սել, որ պա­տե­րազ­մը պի­տի կանգ­նեց­նել, նա չի ա­րել։ Ին­չու՞, ման­կու­թյան ե­րա­զանքդ էր ամ­բողջ Ար­ցա­խը տալ թուր­քի՞ն։ ԱԱԾ-ին եմ դի­մում, ա­սում եք, թե պե­տու­թյան կա­յու­նու­թյունն եք ա­պա­հո­վում, այս մար­դը պե­տու­թյան կա­յու­նու­թյան հերն է ա­նի­ծում, նրան ծա­ռա­յում եք, որ ի՞նչ ա­նեք։ Իմ իշ­խա­նու­թյան ե­ղած ժա­մա­նակ, թուր­քե­րը դր­սում ծն­կի են ե­կել մեր ա­ռաջ, մենք հաղ­թած ենք ե­ղել։ Այս ա­պաշ­նոր­հը հի­մա մեզ խայ­տա­ռակ պար­տու­թյան հասց­րեց։ Ա­լիևը մեր ժո­ղովր­դին, պե­տու­թյա­նը վի­րա­վո­րում է, աշ­խար­հի հայ­հո­յան­քը տա­լիս ի­րեն, մի ծպ­տուն չի հա­նում։ Այդ ին­չու՞ էիր էն օ­րը հա­րյուր­նե­րով ոս­տի­կան­ներ փո­ղոց հա­նել։ Մենք մեր տա­նը խե­լոք նս­տած, մար­դիկ զան­գում, հարց­նում էին, թե ինչ է կա­տար­վում։ Ի՞նչ ի­մա­նանք, երևի սրա­ցում­նե­րի մեջ էր… Ին­քը մնա­լու տար­բե­րակ չու­նի, գնա­լու է։
-Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հայ­տա­րա­րում են, թե նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­կա­մար­տու­թյան լուծ­ման այս­պի­սի տար­բե­րակն ի­րենց «գր­պա­նը գցե­ցին»։ Ին­չու՞ «գցե­ցիք»։
-Ա­սող­ներն ի­րենց գլու­խը պա­տովն են տա­լիս։ Նի­կոլն ա­սել է, որ իր կե­տից է սկ­սում, ինքն էր ա­սում՝ չէ՞, որ Ա­լիևը կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան է, ինչ ու­զի, կբա­նակ­ցի։ Բա 2,5 տար­վա մեջ ին­չու՞ մի օր չա­սաց, թե Ար­ցա­խը հան­ձն­ված է։ Ի­րենք 44 օր ա­սում էին՝ հաղ­թե­լու ենք, «գյոռ­բա­գյոռ» ենք ա­նե­լու։ Հո գր­պա­նը պար­տու­թյու­նը գցե­լով չէ՞։ Լավ է, չեն ա­սում, որ Ա­վա­րայ­րի ճա­կա­տա­մար­տում էլ մենք ենք պարտ­վել։ Մենք ի­րեն ժա­ռան­գել ենք ու­ժեղ Ար­ցախ, պաշտ­պան­ված սահ­ման­ներ, ու­ժեղ բա­նա­կը։ Ին­քը բա­նա­կը փո­խա­րի­նել է ե­լա­կով, մե՞նք էինք 100-ից ա­վե­լի մի­լիոն դո­լա­րով ՍՈՒ-եր գնել՝ ա­ռանց հր­թիռ­նե­րի։ Այդ ե­լա­կի փո­ղով թող զին­վոր­նե­րին «կաս­կա» ու զրա­հա­բաճ­կոն գներ, պարգևավ­ճար­ներն էլ տար հա­կօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան զեն­քեր գնե­լուն։ Նախ­կին­նե­րը թուր­քին ծն­կի են բե­րել, դու մե՛զ ես թուր­քի ա­ռաջ ծն­կի բե­րել։ Բո­լոր նրանք, ով­քեր նման հայ­տա­րա­րու­թյուն­ներ են ա­նում, պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում եմ՝ ան­բա­րո­յա­կան են։ Այդ ինչ­պե՞ս ե­ղավ՝ հու­լի­սյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ մեր բա­նակն ա­մե­նահ­զորն էր, Նի­կոլն էլ մար­շալ Ժու­կովն էր, ինքն էր այդ պա­տե­րազ­մը ղե­կա­վա­րում, հի­մա, որ պարտ­վել են, նախ­կին­նե­րի՞ն են է­լի հի­շել։ Իր ղե­կա­վա­րած ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ապ­տա­կեց ի­րեն՝ ա­սե­լով, որ Շու­շիի հար­ցը բա­նակ­ցու­թյուն­նե­րում եր­բեք չի քն­նարկ­վել։ Մեր ժա­մա­նակ Շու­շիի, Հադ­րու­թի, Մեղ­րիի հարց քն­նարկ­վե՞լ է։ Ցույց տվեք նման փաս­տա­թուղթ։ Ե­թե գի­տեիր, որ պարտ­վե­լու ես, այդ 5000 ե­րե­խե­քի գլուխն ին­չու՞ կե­րար, որ քեզ դա­վա­ճան չա­սե՞նք։ ՈՒ՞մ հարց­րիր նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լիս։ Գա­յիր, ա­սեիր՝ ժո­ղո­վուրդ, այս վի­ճակն է, ի՞նչ ա­նեմ։ Բա 3 մլն վար­չա­պետ կար, ու՞մ հարց­րիր։
-Հի­մա քն­նարկ­վում է նաև այն հար­ցը, թե ով է ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն անց­կաց­նե­լու։ Փա­շի­նյանն ա­մեն ինչ ա­նում է, որ կամ ին­քը, կամ «իր մար­դը» լի­նի իշ­խա­նու­թյան, որ իր ձևով կազ­մա­կեր­պի ընտ­րու­թյուն­նե­րը։ Դրան զու­գա­հեռ իշ­խա­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է, թե Վազ­գեն Մա­նու­կյա­նը չի կա­րող լի­նել ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի ե­րաշ­խա­վոր, քա­նի որ նրա շուր­ջը հա­վաք­ված մար­դիկ ընտ­րու­թյուն­ներ են կեղ­ծել։
-Այ, հո­ղա­տու, բա որ կեղ­ծել ենք՝ ո՞նց քո նմա­նը հայ­տն­վեց խոր­հր­դա­րա­նում։ Կա­րո՞ղ է ման­կու­թյանս ե­րա­զանքն է ե­ղել, որ Փա­շի­նյա­նը ԱԺ պատ­գա­մա­վոր դառ­նա։ Ե­թե կեղ­ծել ենք, ին­չու՞ 2017-ի ընտ­րու­թյուն­նե­րը չես բո­ղո­քար­կել։ Հո ա­սե­լով չէ՞։ Ին­քը այդ «կեղծ­ված» խոր­հր­դա­րա­նի կող­մից չի՞ վար­չա­պետ ըն­տր­վել։ Այդ «կեղ­ծա­րար­նե­րի» 80 տո­կո­սը հի­մա իր կող­քին է, թե՞ որ ի­րեն են ծա­ռա­յում, հիմ­նադ­րամ­նե­րին մուծ­վում են, ու­րեմն լավն են։ Այս կար­գի բո­լոր հար­ցե­րը երկ­րոր­դա­կան են, հի­մա հիմ­նա­կան օ­րա­կար­գից չպետք է շեղ­վել՝ հե­ռաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին և մեր գե­րի­նե­րի հար­ցը լու­ծել։ Հայ ազ­գը հաղ­թե­լու է իր մի­ջի տա­կան­քին։
-Երկ­րում բո­լոր ա­ռում­նե­րով ծանր վի­ճակ է։ Ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյա­նը կհա­ջող­վի՞ այս ճահ­ճից դուրս բե­րել եր­կի­րը։
-Միայն այն, որ թե­կուզ մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով կա­րո­ղա­նանք կանգ­նեց­նել ա­մե­նօ­րյա կո­րուստ­նե­րը, ար­դեն հա­ջո­ղու­թյուն է։ Նի­կո­լից վատ այլևս անհ­նար է, որ լի­նի։ 5000 զո­հե­րը գի­շե­րը ե­րա­զին չե՞ն գա­լիս, գլու­խը ո՞նց է դնում բար­ձին։ Ինչ­պե՞ս է նա­յում 10 հա­զա­րից ա­վե­լի վի­րա­վոր­նե­րի ծնող­նե­րի աչ­քե­րին։ 2,5 տա­րի Ար­ցա­խի հե­րոս­նե­րին մեր­ժե­ցիր, կա­լա­նա­վո­րե­ցիր, տու­շոն­կա շոու­ներ կազ­մա­կեր­պե­ցիր, դա­վա­դիր ու­ժեր էիր ո­րա­կում ար­ցա­խյան հե­րոս­նե­րին։ Այդ ա­մե­նը, ան­շուշտ, այս­պի­սի վի­ճա­կի պի­տի հան­գեց­ներ։
Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

irates.am

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ