05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արյունոտ աթոռներդ պինդ պահելու համար՝ զոհեցիք թե’ մեր պետությունը, թե’ մեր տղերքին. Հովհաննես Սահակյան

 Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«#Անկյունը փոխում է տեսանկյունը
 
«էԼԻՏԱՐ ԲՈՒՆՏ»
 
1. 5000 և ավել կյանք, 2. 10.000 և ավել վիրավոր, 3. հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, 4. հարյուր հազարավոր խեղված ճակատագրեր, 5. Կորսված ՀԱՅՐԵՆԻՔ 6. Խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթ։
Բարոյականության անդունդն ընկած այս մարդը ՝ թշնամուն կամիր ժապավենով հանձնեց մեր հայենիքի մոտ 40%-ը և վերջին երեք օրերի ընթացքում ևս շարունակեց իր ազգադավ գործը՝ հանձնելով 15 կմ լայնություն և 40կմ երկարություն ունեցող այս անչափ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները՝ Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը, որոնք Դիզափայտ լեռով արդեն Ադրբեջանի հսկողության տակ են։
 
Հայրենիքը պղծած դավաճանը ՝ իր ստորագրությամբ
☑️550կմ-ով թուրքի հետ երկարացրեց ՀՀ պետական սահմանը։
☑️Կապան- Գորիս ճանապարհը դարձրեց վտանգավոր
☑️Մեղրիով տվեց թուրքին ճանապարհ
☑️Ծնկեց թուրքի առաջ
☑️Քիրվայություն արեց թուրքի հետ։
 
Այսքանից հետո դավադիր ու պիղծ իշխանության դեմ պայքարող ժողովրդին, ընդվզող ժողովրդին, հանուն հայրենիքի, բայց ըստ իրենց՝ հանուն ոչնչի համար կռված ժողովրդին կոչեց «էլիտար բունտ» անողներ։
Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Արյունոտ աթոռներդ պինդ պահելու համար՝ զոհեցիք թե’ մեր պետությունը, թե’ մեր տղերքին, թե’ մեր սերունդների ու պետության ապագան…
Շարունակելի…»:
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ