15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իշխանությունը քրեական գործեր հարուցելու շանտաժով՝ պատերազմ զորակոչվածներին ստիպում են գնալ Փաշինյանի երթին. Mediaport

Mediaport-ին հայտնի է դարձել, որ այսօր օրերին «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը զբաղված են դեկտեմբերի 19-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Եռաբլուր երթի համար մարդկանց հավաքագրելով: Մասնավորապես` հայտնի է դարձել, որ վերջիններս հատուկ ընտրում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ռազմի դաշտում հրամանատարներ չունենալու պատճառով նահանջել են կամ հարկադրված են եղել թողնել իրենց տեղանքը:

Օգտագործելով այս հանգամանքը` Քոչարյանն ու Զաքարյանը սպառնում են, որ եթե նրանք չմիանան Նիկոլ Փաշինյանի երթին, ապա իրենց նկատմամբ քրեական տարբեր գործեր կհարուցվեն: Mediaport-ին նաև հայտնի է դարձել, որ իշխանությունները նման նողկալի շանտաժով արդեն իսկ հաջողացրել են Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, աջակից զինվորների ու կամավորների մասնակցությամբ մի քանի ակցիաներ բեմադրել նախորդող շաբաթների ընթացքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ