12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Իր մտքի փայլատակումներն ինձ չեն հետաքրքրում». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես իր հետ միայն մեկ խոսելու բան ունեմ՝ ինքը պիտի հրաժարական տա, իր մնացած բոլոր մտքերն ինձ հետաքրքիր չեն»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երեկ «Զրույց քաղաքացու հետ» խորագրով հերթական ուղիղ եթերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանի հանրապետությունում եռօրյա սուգ կհայտարարվի: Նախատեսվում է նաեւ երթ՝ Հանրապետության հրապարակից Եռաբլուր: Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս են վերաբերվում իշխանության այս նախաձեռնությանը, հնարավո՞ր է ընդդիմությունը մասնակցի այդ երթին, կամ հնարավո՞ր է իշխանությունն այդ երթը օգտագործի՝ իբրեւ հանրային աջակցության սեփական հենարան: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ «դրսից կառավարվող» գործընթացների մասին. «Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, այդ հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների»:

«2,5 տարի շարունակ նա երկիրը հասցրել է այս իրավիճակին, քանդել է պետական համակարգը, պարտություն է բերել, ծնկի է եկել Ալիեւի առաջ, իր մտքի մնացած փայլատակումներն ինձ չեն հետաքրքրում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ