04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Դեսպաններին հրահանգել են հանգստացնել Սփյուռքին, եթե ոչ կազատվեն աշխատանքից․ Փաստ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, հատկապես այն երկրներում, որտեղ մեծ է հայ համայնքը և հայկական լոբբիստական խմբերի ազդեցությունը պետական ապարատի ու կառավարող շրջանակների վրա։ Վերջին օրերին Սփյուռքի բազմաթիվ կառույցներ, բողոքի ակցիաներից զատ, հանդես եկան Փաշինյանի հրաժարականի պահանջ պարունակող հայտարարություններով:

Թերթի տեղեկություններով, այս փաստը Հայաստանի գործող իշխանությունները բավականին ցավոտ են ընդունել։ ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին 3-4 օրերի ընթացքում եվրոպական մի շարք երկրներում ՀՀ դեսպաններին հատուկ հանձնարարական է տրվել, որպեսզի ջանքեր գործադրեն՝ կանխելու Փաշինյանի դեմ ուղղված այդ արշավները։

Մասնավորաբար, դեսպաններին հորդորվել է հանդիպել տեղի հայ համայնքի ղեկավարների, բիզնես շրջանակների հետ, համոզել նրանց։ Ի դեպ, թերթի տեղեկություններով, որոշ երկրների դեսպաններ մտահոգություն են հայտնել, որ իրենց ազդեցությունը համայնքի վրա բավական փոքր է, սակայն իշխանությունները պնդել են, որ ամեն գնով հասնեն դրական արդյունքի, հակառակ դեպքում «տեղները կզիջեն այլոց»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ