12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Խմբակցության նիստի ժամանակ Տաթեւիկ Հայրապետյանը կոպիտ է խոսել, անգամ արտասվել է․ Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 10-ի գիշերը, հենց ԱԺ-ում տեղեկանալով, որ քաղաքական իշխանություններն Արցախի կապիտուլացիայի փաստաթուղթ են ստորագրել, հայտնվել է շատ ծանր վիճակում եւ հարձակվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա՝ ասելով, թե դու դավաճան ես։

Ըստ թերթի տեղեկությունների՝ պատգամավորը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ, երբ նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատ կոպիտ ու կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ու իշխանություններին մեղադրել է Ադրբեջանին սադրելու, պատերազմ հրահրելու ու վերջում նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելու համար:

Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Հայրապետյանն այնքան վրդովված ու զայրացած է եղել ստեղծված իրավիճակից, որ խմբակցության պատգամավորներն են հորդորել հանդարտվել, քանի որ վերջինս ելույթի ժամանակ անգամ արտասվել է:

Նկատենք, որ այդ օրվանից մինչեւ այժմ Տաթեւիկ Հայրապետյանի հետ անհնարին է դարձել խոսելը. նա ինքնամփոփ է դարձել։ Արդեն տեւական ժամանակ է՝ Օրաթերթը փորձում է զրուցել Տաթեւիկ Հայրապետյանի հետ, սակայն պատգամավորը հայտարարում է, որ իսկապես ի վիճակի չէ որեւէ բան խոսել, որեւէ հարցի պատասխանել։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ