11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելու գիշերվա իր լայվը ֆեյսբուքից ջնջել է․ Գեղամ Մանուկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջից ջնջել է եռակողմ հայտարարության գիշերվա իր լայվը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ շենքի մոտ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելու գիշերը անհայտ մի վայրից անհասականալի հոգեվիճակում Նիկոլ Փաշինյանը մտավ լայվ, ամոթ հայության ասեց ահավոր խոսքեր, կրկնեց հին երգը, բայց երեւի հետո իրեն ասեցին, որ այնքան ամոթալի է եղել պարտվող վարչապետի խոսքը, որ իր ֆեյսբուքն իր Աստծո տաճար սարքած Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այդ խոսքն է հեռացրել։ Անցնող շաբաթներին Նիկոլական քարոզչամեքենան, որ սնվում է բոլորիդ տված հարկերի հաշվին, բայց ծառայում է մեկ դավաճան մարդու, ասում էր՝ եթե ոչ Նիկոլը, ապա ով։ Պատասխանը կար, բայց էլի թութակի պես կրկնում էր։ Անցնող շաբաթ եղավ հրապարակում, հնչեց անուն՝ Վազգեն Մանուկյան, դրանից հետո էլ, այնքան աղքատ է, փաստ չուներ խոսելու, ունեցած չունեցածը երկու-երեք բամբասանք էր։ Ստյոպիկ Սաֆարյան կա, որ քծնելով դարձավ հանրային խորհրդի նախագահ, կնոջ անունով, ֆեյք էջերով սկսեց սուտը տարածել։ Փաստ չունեցար որեւէ, Նիկոլ, որեւէ փաստարկ, նույնիսկ դրանում եք պարտված»,- նշեց նա։ 

Նշենք, որ մինչ դրսում բազմահազարանոց հանրահավաքում պահանջում են վարչապետի հրաժարականը, վարչապետն Ազգային ժողովի ներսում է, մասնակցում է կառավարության հետ հարցուպատասխանին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ