07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կեցցե՛ այն Հայաստանհը, որ վաղն է գալու՝ առանց Նիկոլ Փաշինյանի. Շարմազանով

Երևանում սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիերի երթը դեպի ԱԺ շենք, որի առջև էլ նախատեսված է հանրահավաք իրականացնել:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը, ընդդիմությունը երկրում ցնցումներ չի ուզում:

«Մենք զերծ ենք մնալու ցնցումներից: Մեր ցանկությունն է, որ Նիկոլ Փաշինյանը կամավոր հեռանա: Մարդ, ով կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, Շուշի ու Հադրութ է հանձնել, Ալիևի առջև ծնկել, ուշ թե շուտ պետք է հեռանա: Նա Հայաստանում անելիք չունի, նա պետք է հեռանա: Կեցցե՛ այն Հայաստանհը, որ վաղն է գալու՝ առանց Նիկոլ Փաշինյանի», – ասաց հանրապետական գործիչը:

Շարմազանովը հիշեցրեց՝ իրենց իշխանությունը Ալիևին ծնկի է բերել և ապրիլյան պատերազմում և բանակցային գործընթացում, իսկ Փաշինյանը մսխել է իրենց հաղթանակը:

«Սա արժանապատվությա հարց է, սա քաղաքական հարց չէ», – ասաց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ