23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք չենք ուզում ցնցումներ, մեզ հանրային համերաշխություն է պետք. Վազգեն Մանուկյան

Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում: Այս մասին ասվում է Հայրենիքի Փրկության Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տարածած հայտարարության մեջ:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Մեր շարժումը թափ է հավաքում։ Ամեն օր մեզ անհատներ, նոր խմբեր ու կառույցներ են միանում։ Հազարավոր լուսավոր երիտասարդներ և մեր երկրի ապագայով մտահոգված մարդիկ Երևանում ու բոլոր մարզերում արժանապատվորեն պայքարում են մեր անվտանգության, մեր արժանապատվության ու վաղվա օրվա համար։

Սա նեղ կուսակցական շարժում չէ։ Սա միայն իշխանափոխության շարժում չէ։ Սա նախևառաջ արժանապատվության շարժում է։ Պարտության խարանը մեր վրայից մաքրելու, մեջքներս ուղղելու և ապագան կերտելու շարժում։

Թե ինչու պետք է հեռանա այս վարչախումբն իր պարագլխի հետ, լրացուցիչ բացատրության կարիք չունի, քանզի խայտառակ կապիտուլյացիայից հետո այլ բան չի կարող լինել։

Մենք ժողովրդի աջակցությամբ կձևավորենք ազգային համաձայնության նոր կառավարություն, կլծվենք հրատապ խնդիրների լուծման գործին, կնախապատրաստենք նոր ընտրություններ։

Կարևորում եմ գործող Ազգային ժողովի կայունացնող դերակատարումը ստեղծված քաղաքական ճգնաժամում։ Մենք չենք ուզում ցնցումներ։ Մեզ հանրային համերաշխություն է պետք։ Ատելության ու թույնի մթնոլորտը պետք է մնան անցյալում։

Իրավապահ մարմիններին կոչ եմ անում պահպանել հասարակական կարգը, չդառնալ քաղաքական գործիք պարտված իշխանության ձեռքում։

Եկեք տեր կանգնենք մեր ապագային, եկեք միասին մասնակցենք մեր երկրի վերածննդին

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ