05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից․ ՀՀ ԱԳՆ

 Ինքնորոշման իրավունքը եղել է բանակցային գործընթացի հիմնասյուներից մեկը և ռազմական ուժի կիրառմամբ ինքնորոշման իրավունքը հնարավոր չի հանել օրակարգից: Նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին ի պատասխան։

 «Ադրբեջանը և Թուրքիան, սկսելով ռազմական ագրեսիան Արցախի ինքնորոշման դեմ, խախտել են միջազգային իրենց պարտավորությունները, իսկ Ադրբեջանը խախտել է նաև խաղաղ բանակցային գործընթացի իր պարտականությունները: Սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս, միջազգային հանրության մոտ ընկալման նոր ջրբաժան տեղի ունեցավ, որովհետև միջազգային հանրությունը հասկացավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սոսկ տարածքային վեճ չէ»,–ասել է Այվազյանը։

Նրա խոսքով` Արցախի բոլոր այն հատվածներում, որոնք անցան Ադրբեջանի հսկողության տակ, տեղի են ունեցել էթնիկ զտումներ և ռազմական հանցագործություններ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանն անդրադառնալու անհրաժեշտությունը: Այվազյանը կարծում է, որ միայն այդ դեպքում հնարավոր է հասնել տևական և արդար խաղաղության  և միայն այդ ժամանակ կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ